16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Դիմա Բիլանը կպայքարի Ռիհաննայի դեմ /վիդեո/

Ռուս երգիչ Դիմա Բիլանը ճանաչվել է “լավագույն եվրոպացի արտիստ”` MTV-ի տարբերակով: Այժմ նա պետք է պայքարի “լավագույն արտասահմանցի արտիստ” կոչման համար: Այս անվանակարգում նրա մրցակիցը կլինի Ռիհաննան, ով ներկայացնում է Հյուսիսային Ամերիկան:

Բիլանն առաջին անգամ է արժանանում “լավագույն եվրոպացի արտիստ” կոչմանը, որի համար այս տարի պայքարել են 20 կատարողներ, այդ թվում` “Եվրատեսիլ-2012”-ի հաղթող, շվեդ երգչուհի Լորինը:

Ռիհաննան առաջադրված է նաեւ 6 այլ անվանակարգերում: Քվեարկությունը տեղի կունենա համացանցի միջոցով մինչեւ նոյեմբերի 9-ը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ֆրանկֆուրտում նոյեմբերի 11-ին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ