29 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ինքնամաքրման “սեւ ցուցակ”

Սերժ Սարգսյանը շարունակում է “սառը ցնցուղային” խորհրդակցությունները  գործադիրում:  Նախագահին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ իշխանության ինքնամաքրման կուրսը շարունակական է լինելու եւ բավական ցավոտ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահի սեղանին արտոնյալների “սեւ ցուցակ” է դրվել , որտեղ բավական ազդեցիկ եւ հայտնի անուններ կան: Մեղավորները պիտի պատժվեն: Յուրային, ոչ յուրային , իմ ու քո չկա: […]

Սիրիան ՄԱԿ-ից պահանջում է վերադարձնել իր օկուպացված տարածքները

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր երկրում տիրող իրավիճակը չպետք է շեղի կարեւոր խնդիրների որոշումից` պաղեստինյան խնդրից եւ Գոլանը վերադարձնելուց: Նախարարը հայտարարել է, որ Սիրիան չի հրաժարվի Իսրայելի օկուպացրած տարածքներից եւ պահանջում է վերադառնալ  1967-ի հունիսի 6-ի դրությամբ գործող սահմաններին, գրում է “Israland”-ը: Մուալեմը հավելել է նաեւ, որ ԱՄՆ-ը, […]

Նոր դատավորներ Շիրակում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի եզրակացությունները` Մեխակ Գեւորգյանին եւ  Հովհաննես Ղազարյանին նշանակել  է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մարդասպան Սաֆարովի ազատ […]

“Կենտրոն”-ի Պետրոսը կոչ անի, չանի

Երեկ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղոդրաշարի հյուրը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էր: Հաղորդման վերջում ծրագրի հեղինակ Պետրոս Ղազարյանը իր նախկին գործընկեր պատգամավորներին հորդորեց Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը քվեարկել խղճին դեմ չգնալով: “Առավոտ”-ի նախկին լրագրող, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կիսատ-պռատ է դիտել հաղորդումը: Բայց նրա խոսքով` Պետրոսը կոչ աներ թե չաներ, յուրաքանչյուր պատգամավոր խղճի մտոք է քվեարկում: […]

“Վրացական երազանքն” իրականություն դարձավ /վիդեո/

Վրացական ընդդիմությունը ցնծության մեջ է: Բիձինա Իվանիշվիլիի “Վրացական երազանք“-ը գրեթե 20 տոկոսով առաջ է անցել կառավարող ‘Միասնական Ազգային շարժում” կուսակցությունից հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Վրացական երազանքն իրականություն է դառնում ավտոմեքենաների խլացնող ազդանշանների ներքո: Ընդդիմության կապույտ դրոշները` “41” գրառումով, քանի որ ընդդիմության համարը քվեաթերթիկներում հենց 41-ն էր, լցրել են վրացական մայրաքաղաքի փողոցները, հաղորդում է Ռուսաստանի […]

Հանել կուսակցական գլխարկները եւ սատարել Րաֆֆիի՞ն (վիդեո)

‘Դա ՀԱԿ-ի ինքնիշխան իրավունքի տիրույթից է, պետք է սպասենք, թե ինչպես ՀԱԿ-ը կկողմնորոշվի այդ հարցում’,-այսպես արձագանքեց ‘Ժառանգության’ առաջնորդը Henaran.am-ի  հարցին, թե ինչպես հանդես կգա ՀԱԿ-ը նախագահական շրջափուլում: ‘Ես միշտ կողմնակից եմ եղել ժողովրդական լուծումների` հետխորհրդային ուղղահայացը հաղթահարելու համար, նոր Հայաստան բերելու համար: Բայց հարգելի են նաև այլ մոտեցումները և մենք կսպասենք -յուրաքանչյուր կուսակցության որոշմանը’,-հավելեց Հովհաննիսյանը: […]

Առնետների ահից /վիդեո/

Գյումրիում ամբողջովին ոչնչացված այգիներից մեկում`”Կոմերիտմիության այգում”  ներկայումս  շատ քիչ թվով տնակներ են մնացել. մյուսներում բնակվող անօթևան ընտանիքները նախորդ տարիներին բնակարաններ են ստացել, իրենց տնակները քանդել ու հեռացել են: Սակայն  Վազգեն Սարգսյանի փողոցը հատող, աղբանոցի վերածված այդ տարածքում դեռևս պահպանվող տասնյակ տնակները տեղահանելու հույս չկա, քանի որ դրանք հիմնականում պատկանում են այն անօթևան ընտանիքներին, որոնք հաշվառված […]

Ձեր խնդիրը բնապահպանությունը չէ. ոստիկանություն

Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց` […]

Օսկանյանին պիտի շուտ դատեին. Առավոտ

“Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն” կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երեկ անդրադառնալով Washington Post Al Jazeera լրատվամիջոցներում Վարդան Օսկանյանի գործով անդրադարձին, որտեղ “Սիվիլիթաս” հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը պայմանավորել էին Վ. Օսկանյանի անկախ, պոտենցիալ եւ արեւմտամետ ֆիգուր լինելով, “Առավոտ”-ին ասել է. “Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ արեւմտամետ գործիչ լինելու որեւէ հանգամանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված