15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայի գնալով-մնալով այս երկրում ոչինչ չի փոխվում /վիդեո/

Դրամատուրգ, ՛՛Գրական՛՛ թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը ահազանգում է, որ օրական դատարկվում է հայաստանյան 200-300 բնակիչ ունցող մեկական գյուղ: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Որպես պատճառներ՝ դրամատուրգը նշեց աշխատանքի բացակայությունն ու այն, որ գնացողներն իրենց զավակների ապագան այստեղ չեն տեսնում: Սակայն նրան հակադարձելով՝ ՛՛Ազգ՛՛ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց, որ գնում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր աշխատանքի խնդիր չունեն և գնում են բավական հեշտությամբ: ՛՛Ինչո՞ւ ենք մենք դա այդքան հեշտությամբ անում: Հայի համար տուն-տեղ թողնել գնալը շատ հեշտ է, սա է մտահոգիչը՛՛,-ընդգծեց խմբագիրը: Բացի այդ պատճառ է նաև այն համոզմունքը, որ դրսում ավելի հեշտ ու շատ ավելի լավ է:

Կարինե Խոդիկյանը չհամաձայնելով նշեց, որ նախկինում գնում էին խոպան, սակայն գալիս էին, և գյուղերը չէին դատարկվում, սակայն այսօր գնում է ոչ միայն ընտանիքի հայրը, այլև ամբողջ ընտանիքը: ՛՛Մարդն այս երկրում իրենց տեր չի զգում, իսկ փախչելու մարմաջը մեր գեների մեջ չէ: Մերոնք հասկանում են, որ իրենց գնալով, մնալով այս երկրում ոչինչ չի փոխվում՛՛,-իր հերթին հավելեց Խոդիկյանը:

Արտաղագթի կասեցման համար, Խոդիկյանի կարծիքով, հարկավոր է պետական քաղաքականություն՝ միջին խավ ստեղծելու մտահոգությամբ:

՛՛Մեր լիդերը, ով էլ լինի, առանց ժամանակ կորցնելու պետք է խոսք տա ու կատարի այդ խոստումը, քայլ առ քայլ, կանգեցնի այդ արտագաղթը՛՛,-եզրափակեց Հակոբ Ավետիքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ