18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը. Հրանտ Բագրատյանի հարցերի տարափը

Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը, վերադարձնելո՞ւ եք քաղաքացու դրած փողը, եթե կուտակային համակարգում ներդնում անելուց հետո հանկարծ որոշում է հեռանալ երկրից` այո կամ ոչ: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս  եւ մի շարք այլ հարցեր ուղղեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանին, ով խորհրդարանում ներկայացնում է ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների […]

Գեներալ Մանվելի որդին բացատրեց, թե ումից են վախենում Էջմիածնում

“Էջմիածին քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի պատասխան տվեց  Էջմիածնի վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում, և առհասարակ Էջմիածնում վախի մթնոլորտ է տիրում: Քաղաքապետը խորհուրդ տվեց նայել իր 4 տարիների գործունեությունը` նշելով, որ մինչ իր քաղաքապետ եղած տարիները կազմակերպվող միջոցառումների թիվը բավական քիչ էր, իսկ իր ղեկավարած տարիներին […]

Առողջապահության նախարարությունը աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նոր ղեկավար ունի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ս/թ սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։ Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական […]

Բիգ Բենն անվանափոխվել է Եղիսաբեթ թագուհու անունով

Լոնդոնի Ուեսթմինսթերյան  պալատի ժամացույցով աշտարակը, որը  հայտնի է Բիգ Բեն անունով, պաշտոնապես անվանափոխվել է: Այսուհետ այն կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով, հայտնում է “Associated Press”-ը: Անվանափոխման հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին` սեպտեմբերի 12-ին: Նոր անվանումով ցուցատախտակը ներկայացրել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն: Բիգ Բենն անվանափոխելու հարցն սկսեցին քննարկել 2012-ի գարնան սկզբին` Եղիսաբեթ […]

“Լուռ երկխոսություն”` սիրո եւ դավաճանության պահանջի մասին

Երևանում երեկ տեղի է ունեցել “Լուռ երկխոսություն” գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Սյուժեի կենտրոնում ռեստորանում գտնվող երկու զույգերի պատմությունն է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Միջոցառմանը ներկա էին կինեմատոգրաֆիստներ հարևան Վրաստանից: Գլխավոր դերում նկարահանվելու համար Ֆրանսիայից հրավիրվել է հայազգի դերասանուհի Անահիտ Պողոսյանը: Կինոնկարը ուղարկվելու է մի շարք […]

Բա որ Քոչարյանի շնիկը շաքարախտով հիվանդանա …

“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի “Նուվել դ’ Արմենի” ամսագրին տված հարցազրույցին և դրա վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, գրել է. «Ժողովուրդ, առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանին դատի տալ նաև`կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար: Հիմնավորեմ ասածս: Հիմա որ երեկվա ելույթից հետո, Ռուբեն Հայրապետյանը ընկնի Քոչարյանի քիչ հաչացող շնիկի հետևից, նա […]

ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան

‘’Ես առաջադրվելու ցանկություն ունեմ՝ հաշվի առնելով, որ մենք իրոք միշտ ձայն ենք հավաքել’’,-“Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Կուսակցությունը նախկինի նման ակտիվ չէ, սակայն անցկացնում է նիստեր ու հանդիպումներ: ԺԿ-ն մասնակցել է նաեւ ՏԻմ ընտրություններին, սակայն գաղտնի՝ չբացահայտելով իր կողմից սատարված թեկնածուներին, քանի որ, Կարապետյանի խոսքով, այն մարդիկ, ում իրենք են […]

Լիտվայի Սեյմի պատգամավորները դատապարտում են Սաֆարովին ներում շնորհելը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել  խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը: Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, այդ թվում` Ալգիս Կաշետան, Կեստուտիս Մասյուլիսը, Դալյա Կուոդիտեն, Դանգուտե Միկուտյենեն, Պյետրաս Լուոմանասը,  իրենց […]

“Շեֆերին” ծառայություն մատուցելուց հետո՝ “չամռվում են ախրաննիկները”. Henaran.am-ի բացառիկ հետաքննությունը “/վիդեո/

“Փողին մուննաթ գործ ա` չնայած ով մի քիչ վիդնի դիրք ունի, շատ ա տալիս” …  Իսկ ինչո՞ւ չաշխատել, ես պուտանկա չեմ, դա էլ արհեստ ու արվեստ է, սեքս մատուցելը, դրա համար գիտեն ում են տանում, ինչի են տանում”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց իրեն սեռական փոքրամասնություն համարող 24-ամյա Պետրոսը/անունը փոխված է/: Իհարկե, վախ կա: “Գալիս են պարապված […]

Նորածինները վատ են աճում մոր դեպրեսիայի պատճառով

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հետծննդյան դեպրեսիան կարող է ազդել երեխայի աճի վրա: Այն մայրերի երեխաները, ովքեր հետծննդյան երկարատեւ դեպրեսիայով են տառապել, հաճախ դանդաղ են աճում 4-5 տարեկանում: Նման եզրակացության են եկել  Բլումբերգի առողջապահության դպրոցի գիտնականները` ուսումնասիրելով  10 հազար 700 երեխաների առողջական տվյալները: Մասնագետները  չեն կարողանում նշել  դեպրեսիվ մայրիկների երեխաների վատ աճի կոնկրետ պատճառը, սակայն ենթադրում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ