19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սպանդ “Խոսրովի անտառում” . նյարդերից թույլերին խորհուրդ է տրվում չդիտել

Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանից` “Խոսրովի անտառ” արգելոցում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այսպես. “Խոսրովի անտառ” պետական արգելոցում առկա ապօրինի շինության դեմ դեռևս ս. թ. հուլիսի 28-ին մեր կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո անցել է գրեթե երկու ամիս: Ակցիայից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին, հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հրավիրված աշխատանքային քննարկումը, որին […]

Ուրեմն այսպես… Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նամակ է ուղղել

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Ս.Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Պարոն Սերժ Սարգսյանին ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Երեւան, Հայաստանի Հանրապետություն Հարգելի պարոն Սարգսյան, Իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, […]

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից. Սաակաշվիլի

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից: Այս հայտարարությամբ է սկսել իր ելութը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդի քաղաքում կայացած իր ելույթը: Նրա խոսքով` այդ փողերի տերերը ոչինչ չեն կարող անել, բացի շանտաժի ենթարկելուց, կեղտոտ գործեր աելուց եւ ամեն ինչ ավիրելուց: Նախագահը նշել է, որ “նրանք ցանկանում էին  հրապարակել այնպիսի […]

“Շան լակոտները” փոխոստիկանապետին մտածելու առիթ են տվել

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը համոզված է, որ մեր մեծերի` Եղիշե Չաենցի ու Մհեր Մկրտչյանի արձանները ճիշտ վայրում չեն տեղադրված: Այս մասին նա գրառում է  արել իր ֆեյսբուքյան էջում: ‘Մի քանի օր է “Մոսկվա” կ/թ-ի մոտ` Շ. Ազնավուրի անվան հրապարակի նստարաններին տեղադրվել են Եղիշե Չարենցի եւ Մհեր Մկրտչյանի արձանները: Առաջին հայացքից թվում […]

2011-ը բեկումնային էր. Տիգրան Սարգսյան

2011 թվականը կարելի է բնութագրել որպես տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով բյուջեի կատարողականը: Վարչապետի խոսքով, նախորդ տարվա արդյունքները հնարավորություն են տալիս արձանագրել, որ ՀՀ տնտեսությանը հաջողվեց մտնել վերականգնման փուլ: Վարչապետի խոսքով` 2010-ի վերջին մի  շարք գործոնների ազդեցությամբ, ձեւավորվել էր բարձր […]

Ընտրությունների “թեժ” թվերը

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ներկայացնում ենք այն համայնքների արդյունքները, որոնք այս ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում են եղել: Այսպիսով, Աբովյան քաղաքում, ինչպես եւ սապսվում էր, հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան`  Կարապետ Գուլոյանը` ստանալով 10186 ձայն: Նրա մրցակցի` ՀՀԿ-ական Արտաշես Մեհրաբյանի օգտին քվեարկել է 1778 ձայն: Աշտարակում, որտեղ […]

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին, հաղորդում է “АПА”-ն: Աշխատանքային այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ  սեպտեմբերի 28-ը, Մամեդյարովը կմասնակցի նաեւ Իսլամական Համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ամենամյա նիստին: Մամեդյարովի տեղակալ Արազ Ազիմովի հաղորդմամբ` Նյու Յորքում նա կհանդիպի նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: “Հնարավոր է նաեւ […]

Հափշտակել է պարանոցի շղթան

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում  ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին   է մոտեցել  մի տղամարդ և մատնացույց անելով 1983 թ. ծնված Սերգեյ  Խ.-ին`  հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Նույն օրը, ժամը […]

Երկրաշարժ Արցախում

ՀՀ ԱԻՆ “Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը” տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:

Շվեյցարացիները դեմ են ծխախոտի արգելքին

Շվեյցարացիների 2/3-ը դեմ են քվեարկել  հասարակական կամ ցանկացած աշխատավայրում ծխելու բացարձակ արգելքին, գրում է “SwissInfo”-ն: Նման արգելքի նախաձռնությամբ էր հանդես եկել շվեյցարական “Թոքերի լիգան”` հավաքելով անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ: Նրանց աջակցում են նաեւ ռեստորանների եւ նման հաստատությունների սեփականատերերը, ովքեր հանդես են եկել սուր քննադատություններով ծխողների հասցեին: Շվեյցարական կանտոնների մեծ մես մասը դեմ է քվեարկել նման արգելքին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ