12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին վարչապետը թեկնածու.168 ժամ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։

“Հ. Բագրատյանն այդ քայլին չի դիմի միայն մի դեպքում՝ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը։

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Բագրատյանն իր մտադրությունից չի հրաժարվի, եթե Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի մեկ այլ թեկնածու, ասենք, Լեւոն Զուրաբյանը, կամ Կոնգրեսը որոշի պաշտպանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Բագրատյանը որպես իր գաղափարակիցներ տեսնում է ՀԱԿ այն գործիչներին, ովքեր դեմ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը։ Եթե Հրանտ Բագրատյանն իսկապես առաջադրի իր թեկնածությունը, ապա դա կհանգեցնի ՀԱԿ-ի հերթական, գուցե նաեւ վերջնական պառակտմանը, որը կարող է հանգեցնել քաղաքական իրականությունից այդ կառույցի վերջնական դուրսմղմանը։ Ինքը՝ Բագրատյանը, այս մասին հրաժարվում է հրապարակայնորեն խոսել, սակայն իր մտադրությունների մասին բաց եւ անկեղծ խոսում է ՀԱԿ անդամ պատգամավորների եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ”,– գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ