Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետեւ, հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջեւ լարվածության նվազեցման կարեւորությունը: Իբրեւ աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու […]