26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արեւելյան գործընկերության երկրները ոչ թե հարեւաններ են, այլ` եվրոպական հարեւաններ. գագաթաժողովը հռչակագիր ընդունեց

“Մենք ընդունել ենք Արեւելյան գործընկերության ստեղծումը շատ լուրջ: Այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն է այստեղ, ապացուցում է, որ մենք լրջորեն ներգրավված ենք այս տարածշրջանում եւ նախապատրաստում ենք քաղաքական գործունեություն: Սա ապացույց է, որ մենք ցանկանում ենք Արեւելյան գործընկերություն”,-քիչ առաջ մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում ավարտված Արեւլյան գործընկերության երկրոդ տռարածաշրջանային գագաթաժողովին հաջորդած համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը:

“Գագաթաժողովի ընթացքում ընդունված Երեւանյան հռչակագրի հիման վրա Արեւելյան գործընկերության երկրները ոչ թե պարզապես հարեւաններ են, այլ` եվրոպական հարեւաններ են ԵՄ-ի համար”,-նշեց նա եւ շարունակեց ներկայացնել հռչակագիրը.”Մենք ասում ենք, որ  ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները անկյունաքար են հանրապետութունների համար, որը ԵՄ ցանկանում է հիմնել Արեւելյան գործընկերության վեց երկրների հետ”:

ԵԺԿ նախագահը կարեւորեց Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը ոչ միայն երկրների կառավարությունների, այլեւ քաղաքացիական հասարակությունների միջեւ: Արեւելյան գործընկերությունը, նրա խոսքով, ունի նաեւ շատ կարեւոր եվրոպական չափում, որի անունն է Եվրանեսթ:

“Հռչակագրում շատ կարեւոր գլուխ ունենք հակամարտությունների կարգավորման վերաբերյալ”,-նշեց Վիլֆրիդ Մարտենսը:

Նրա խոսքով, ԵՄ-ի ցանկությունն է ` իրականացնել արեւելյան գործընկերությունը եւ հաստատել խաղաղություն ու գործակցություն բոլոր վեց երկրների հետ եւ միասին: ԵԺԿ նախագահը հավելեց, որ Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը կկայանա եկող տարվա դեկտեմբերին` Վիլնյուսում:

“Ես բավարարված եմ այստեղ` Երեւանում լինել եւ հանդիպել Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի ղեկավարների հետ: Սրանք այն երկրներին են, որոնք առաջնորդություն են  իրականցվում գործընկերության շրջանակում, ես ուրախանում եմ ձեր բաեփոխումների համար”,-իր խոսքում նշեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Նա ասաց, որ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ կապերըը չպետք է սահմանափակվեն կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով: Սրանից բացի, Բարոզոյի խոսքով,  շատ կարեւորն է երկխոսույթունը ժողովուրդների միջեւ, որտեղ մեծ է խորհրդարանական համագործակցության նշանակությունը:

“Արեւելյան գործընկերությունը մեզ համար նշանակում է իրականացնել նպատակներ, որոնց շուրջ բոլորս համաձայն ենք եւ շարունակել մեր աջակցությունը` հատկապես ֆինանսական, այն երկրներին,  որոնք ամբողջովին կարեւորում են բարեփոխումները եւ իրականացնում դրանք”-նշեց նա:

Բարոզոն հավաստիացրեց, որ ԵՄ-ն լիակամ է շարունակելու է  համագործակցույթունը` ստեղծելու կայուն ժողովրդավարություն գործընկեր երկրներում: Ժոզե Մանուել Բարոզոն կոչ արեց Արեւելյան գործընկերության երկրներին պահպանել իրենց հավակնությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ