12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

ՀՀԿ-ական պատգամավորներն աշխատավարձերը կփոխանցեն սիրիահայերի ֆոնդին

Սիրիայում ծավալվող զարգացումների արդյունքում զոհվել է 32 սիրիահայ: Նրանցից յոթը զինծառայող են, այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ` ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: Նշենք, որ խորհրդարանը քննարկում է “Պետական տուրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  նախագիծը, որի ընդունման արդյունքում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական […]

Գծից դուրս եկած վարորդները կտուգանվեն

‘Վարորդները չեն վախենում գծատերից՝ ուղևորներ չվերցենլով, հակառակն է լինում, ուղևորներն են հաճախ բողոքում, երբ չեն վերցնում իրենց՛՛,-այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նավասարդյանի խոսքերով՝ վարորդները յուրաքանչյուր օր բուժ.զննում են անցնում: ՛՛Առաջընթաց էլ կա. քչացել են ղեկի վրա ծխողների թիվը, ուշադրություն ենք դարձնում նաև մեքենաների սանիտարական վիճակին՛՛,-ասաց Նավասարդյանը: Երթուղիները պետք է սպասարկեն առավոտյան ժամը յոթից մինչև […]

Հրաժեշտ “Ռաֆ”-ին ու “Երազ”ին

Մայիսի երեսունմեկից առ այսօր Երևանում կազմակերպվել է միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների քսանմեկ մրցույթ: ՛՛Նոր երթուղային ցանցով կմնա յոթանասունվեց միկրոավտոբուսային երթուղի, մյուսները ընդհանրապես չեն գործելու, կամ վերածվելու են ավտոբուսային երթուղիների՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա նշեց, որ ավարտվել են միկրոավտոբուսների մրցույթները, վաթսուներկուսում արդեն ճանաչվել են հաղթողները, մնացած տասնչորս երթուղիները ներկայացվել են մրցույցի, սակայն […]

Ո՞վ կա Զուրաբյանից խելոք ու լուրջ…

Henaran.am-ի տեղեկություններով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամները վերջերս առաջնորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկել են խմբակցության ղեկավարի վարվելաձեւը: Բանն այն է, որ Լեւոն Զուրաբյանը պատգամավորներին հորդորել է նույնիսկ հայտարարությունները ճշտել իր հետ, նոր ներկայացնել ամբիոնից: Սակայն առաջնորդի մոտ Զուրաբյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, “կրուտիտ” է եղել՝ ասելով, որ այդ քայլին գնացել է, որպեսզի այլ խմբակցությունների պատգամավորների մի մասը […]

Սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ սփյուռքի փոխնախարար է նշանակվել ՕԵԿ-ական Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում էր: Մինչ այդ նա պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն էր, հետո նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական:

Պատասխան ոստիկանությանը

Մի քանի օր առաջ հայրենի ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր բացահայտել է “Խոսրովի անռատ” արգելոցում կենդանիների սպանդն իրականացնողին, իսկ բնապահպանները խանգարում են նախաքննության ընթացքին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է` “… սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը”, “Պարզվեց` նրանց (բնապահպաններին) ոչ սպանված կենդանիներն են […]

Ռազմական փորձագետ. Ադրբեջանը “Սովինֆորմբյուրոյի” գործելաոճով է շարժվում

Ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, հղում անելով իր իսկ կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներին, գրում է, որ սույն թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈՒ շփման գծում 36 կորուստ է գրանցել` այն ներկայացնելով որպես “մեծ հաջողություն”: Միաժամանակ Ադրբեջանի ռազմական լրագրողների հետազոտությունների “Դոկտրինա” կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական ոլորտի հերթական մոնիթորինգի արդյունքները, ըստ որի` առաջին 9 ամիսների ընթացքում […]

Դումանյանն ինչպե՞ս պատասխան տա Քուշկյանի համար

Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով 2011 թվականի բյուջեի հաշվետվության քննարկմանը, հարց բարձրացրեց. ” Ասենք,  հիմա կառավարության անվաստահության հարց է բարձրացվում, խնդրում ենք հայտնել, ո՞ր կառավարությանը պիտի հայտնենք:  Դերենիկ Դումանյանն այստեղ է,  ասեք` նա ինչպե՞ս պետք է պատասխան տա Հարություն Քուշկյանի գործունեության համար, որը ասենք թե չի […]

Պայքարը գործող նախագահի եւ օլիգարխի միջեւ էր

Սա նոր քաղաքական պայքար էր, քանի որ մղվում էր կառավարող ուժերի եւ մասնավոր հարստության միջեւ, այլ կերպ ասած պայքարը գործող նախագահի եւ հարուստ օլիգարխի միջեւ էր նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Քաղաքագետը առանձանացրեց մի կարեւոր փաստ` այն, որ “Վրացական երազանք”-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին հաջողվեց համախմբել եւ […]

Սպասողական ողբերգություն եւ զավեշտ. կառավարության դիմաց

Մինչ կսկսվեր կառավարության հերթական նիստը, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքներով նախարարներին էին սպասում տարբեր ժամանակներում բանակում մահացած զինվորականների մայրերը: Նրանք դիմեցին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ով խոստացավ արձագանքնել: Henaran.am-ի հետ զրույցում զոհված զինվորների մայրերն ասացին, որ ամեն անգամ գալիս են այստեղ, սպասում ՊՆ Սեյրան Օհանյանին, սակայն չեն կարողանում զրույցել վերջինիս հետ: ՛՛Մեր դիմումներին էլ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված