11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

3 երեխաների հայրն իրավունք է ստացել նրանց մայրը լինել

49-ամյա ավստրալացին, ով վիրահատության միջոցով իգական սեռի է դարձել, դատական հայց էր ներկայացրել իր դուստրերին դաստիարակելու իրավունք ստանալու համար, չնայած իր նախկին կնոջ դժգոհությանը:

Ավստրալացին 12 տարի առանց որեւէ կոնֆլիկտների ապրել է կնոջ հետ, սակայն վերջինս իր համար կյանքի այլ ուղեկից է գտել, ապահարզան տվել եւ դուստրերին էլ իր մոտ է տարել: Տղամարդը, ով ներկայումս թաքցնում է իր ինքնությունը, երեխաների հետ բաժանվելու դժվարությունից խոր դեպրեսիայի մեջ է ընկել:

Փորձելով որեւէ բան կտրուկ փոխել իր կյանքում` նա որոշել է վիրահատության միջոցով փոխել սեռը:Սակայն բարդ վիրահատությունից հետո նա այլ խնդրի հետ է բախվել` կինն արգելել է նրան տեսնվել երեխաների հետ: Կինը պատմել է, որ դստեր համադասարանցիները ծաղրում են երեխային` ասելով, որ նա “2 մայր” ունի: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում իր երեխաներին նման մարդու վստահել:

Սակայն ամուսինը դատարան է դիմել եւ այժմ նա ծնողի հավասար իրավունքներ ունի, ինչպես եւ իր նախկին կինը: Նա կարող է ցանկացած պահի տեսնել իր երեխաներին:Միակ պարտավորությունը ալիմենտները ճիշտ ժամանակին վճարելն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ