18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ

 Դեկտեմբերի երեքին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է հաշմանդամություն ունցող անձանց միջազգային օրը: Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը լրագրողներին ներկայացրեց  ՅՈՒՆԻՍԵՖԻ ՛՛Խոսքը ներառման մաիսն է՛՛՛ զեկույցի արդյունքները:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանում կա ութ հազար պաշտոնապես գրանցված հաշմանդամություն  ունեցող երեխա, ովքեր կազմում են մանկական բնակչության մեկ տոկոսը: Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ը ապրում է աղքատության մեջ կամ օրական  երեք ԱՄՆ դոլարով, մինչդեռ ութ տոկոսն ապրում է  ծայրահեղ աղքատության մեջ կամ ավելի քիչ կան երկու ԱՄՆ դոլարով:

Արենսի տեղեկացմամբ՝ հաշմանդամություն ունցող հինգ երեխաներից մեկը բոլորովին դպրոց չի հաճախում, իսկ գյուղերում չորսից մեկը:  Ավելին, դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունցող երեխաների 36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:

Վեց երեխաներից մեկը  ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Հաշմանդամություն ունցող աղջիկներին  համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:  Հաշմանդամություն ունցող երեխաներն, առավել քիչ հավանական է, որ որ ունենան ըկկերներ և մասնակցեն  համայնքային կյանքի միջոցառումներին:  Նրանց տասներկու տոկոսը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց երեսուներեք տոկոսը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:

Հաշմանադամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքնեիրին մատուցվող ծառայությունների հսակայական պակաս կա:  Երեխաներից հինգից չորսը որևէ սոցիալական ծառայություն  բացի հաշմանդամության թոշակից չի ստանում:

  Հանրիետ Արենսը հավելեց, որ չնայած բոլոր խնդիրներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հաշմանդանություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 երեխաներ սովորում են մոտ հարյուր ներառական դպրոցներում և այս ցուցանիշը կավելանա Կրության մասին օրենքում համապատասխան փոփոխոթյուններով:  Կան նաև չորս ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք  գործում են Տավուշի մարզում և մասնագիտացված ծառայություններ են մատուցում մոտ վեց հարյուր հաշմանդամությւոն ունցող երեխաների:

ՀՀ աշխատանքր և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը հավելեց, որ զեկույցն իրենց պատվերով է կատարվել, քանի որ իրենք կարծում են, թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծելու համար պետք է հստակ պատկերացումներ ունենալ նրանց մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ