Ամուսնալուծությունների թիվը աճել է, ամուսնություններինը՝ նվազել

Այս տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանում եղել է 30.906 ծնունդ,որը նախորդ տարվա ինը ամսվա համեմատ նվազել է 3 %-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման այս տվյալները ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Արձանագրված մահացությունների թիվը կազմել է 20.815: Այս ցուցանիշը ևս նվազել է նախորդ տարվա համեմատությամբ՝ 4%-ով: Մանկական մահացությունների թիվը կազմել […]