09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Բեռլինում հայերն ու ալեւիները բոյկոտելու են Էրդողանի դեմ

Վաղը հազարավոր ցուցարարներ պատրաստվում են բոյկոտել  Թուրքիայի վարչապետի այցը Բեռլին: “Այսուհանդերձ, երբ Էրդողանն իր ոտքը դնի գերմանական հողի վրա, մենք բոյկոտելու ենք նրա այցի դեմ”, -նման հայտարարություն է տարածել Գերմանիայի ալեւիների համայնքի գլխավոր քարտուղար Ալի Դողանը եւ նշել, որ ալեւիական համայնքը դուրս է գալու փողոց: Հայերը եւս վաղը ցույցի են դուրս գալու: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը […]

Դուք խաբել եք ամբողջ ազգին. Ստամբոլցյանը՝ կառավարությանը

Այսօր Հանրային խորհուրդը կազմակերպել էր քննարկում ԱԳՆ շենքի վաճառքի վերաբերյալ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի  տեղակալ Աշոտ Մարկոսյանն իր խոսքում նախապես նշեց, որ ճարտարապետական տեսանկյունից մոտեցում է հնչում, որ այս գործարքը չպիտի կատարվեր,  սակայն իրենք համաձայն չեն այդ տեսակետի հետ: Պետք չէ ունենալ մտավախություն, որ ճատարապետական տեսքը կփոխվի, քանի որ այն չի […]

Մենք նախ եւ առաջ մեր ուժերը պետք է նայենք եւ վաղաժամկետ մեյդան չընկնենք. Հրանտ Բագրատյանը` ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին

“Նախ եւ առաջ ՀԱԿ-ը  պետք է իր մեջ հարցը քննարկի: Այս պահի դրությամբ այդ խոսակցություններն այլ կուսակցությունների մասով անժամկետ խոսակցություններ են”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահական ընտրությունների նախաշեմին  ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հավանականության մասին հարցին, ասել է ՀՀ նախկին վարչապետ,  ՀԱԿ մաս կազմող “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Ինչ վերաբերվում է “Ազատություն” կուսակցության դիրքորոշմանը,  Հրանտ Բագրատյանն ասաց, […]

Նախագահը մասնակցել է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան “Ազգային գիտական լաբորատորիայի” հարեւանությամբ կառուցվող “Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի” հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետեւանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, եւ չարորակ նորագոյացությունների […]

Օսկանյանական դիլետանտիզմն ըստ Շարմազանովի

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ:  “Օսկանյանը, “զարմանքով արձանագրում է” եւ չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի` ասիական, աֆրիկյան եւ լատինամերիկյան այցերի կարեւորությունը: Իհարկե “անհասկանալի” կլինի, քանզի իր պաշտոնավարման […]

Հալեպում 7 հայ է գերի ընկել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, երեկ` հոկտեմբերի 29-ին,  Հալեպի մոտակայքում պատանդ են վերցվել հայազգի Կարո Փամփալյանը, Արսեն Արոյանը, Լեւոն Զեյթունյանը, հայր եւ որդի Բաշար եւ Ժորժ Ռաբաթները, ովքեր Սիրիայում բնակվող հին հայերից են: Եվս 2 պատանդների անուններ ճշտվում են:

Վաղ թե ուշ Ադրբեջանը եւս ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Լ. Մելիք-Շահնազարյան

“Խոսելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւի  ամսին մենք մոռանում ենք, որ այս տարի նմանատիպ երեւույթ արդեն եղել էր` 2012-ի մայիսի 17-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի կողմից, սակայն տարբերությունն այն է, որ Ավստրալիայի օրենսդրությունը թույլ է տալիս առանձին նահանգին նմանատիպ բանաձեւ ընդունել, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ չի […]

ՀՀ նախկին վարչապետը բյուջեի մասին հետո կխոսի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2013թ պետբյուջեի նախագծի վերաբերյալ առայժմ որեւէ տեսակետ չի հայտնում: Թեեւ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին Հրանտ Բագրատյանը ինչպես ասում են, հարցախեղդ արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, պետբյուջեի նախագծի վերաբերյալ գնահատականներ հրաժարվեց ներկայացնել: Հրանտ Բագրատյանը Henaran.am-ին փոխանցեց, որ իր դիրքորոշումը եւ դիտարկումները բյուջեի վերաբերյալ կներկայացնի 20-25 օրից:

Հայ շախմատիստները Չիգորինի մրցաշարում առաջատար են

Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, Նիկիտա Մատինյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Չիգորինի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արթուր Գաբրիելյանը եւ Գոռ Հայրապետյանն ունեն 2,5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Վահե Բաղդասարյանը, Ալինա Բալայանը` 2-ական միավոր, տեղեկացնում է armchess.am-ը:

Հայաստանում ստվերը 30-35 տոկոսի է հասնում. Վաչե Գաբրիելյան

“ Ստվերային տնտեսության ո՞ր հատվածն եք ստվերից դուրս բերել եւ ինչ չափով”: Այսօր խորհրդարանումգալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին  հարց ուղղեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հետաքրքրվեց նաեւ, թե կառավարությունը, երբ խոսում է բյուջեի նկատմամբ օրենսդիրի վերահսկողության մասին, ինչպես է պատկերացնում այդ մեխանիզմները, երբ մերժում է ԱԺ հակակոռուպցիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ