09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Հայաստանում զարկ է տրվում ոսկերչության զարգացմանը

‘Մենք վստահ ենք, որ համագործակցության շնորհիվ կկարողանանք միասին նոր ծրագրեր նախաձեռնել, ներդրումներ ներգրավել: Մեր կազմակերպության հիմնական առաքելություններն ու նպատակն է Հայաստանի շուրջ համախմբել աշխարհի հայ ոսկերիչներին, ադամանդագործներին և ժամագործներին’,-այսօր Հայ ոսկերչի օրվա կապակցությամբ և ‘Հայկական ոսկերչական կազմակերպության’ (AJA) 15-ամյակի կապակցությամբ կայացած համաժողովին ասաց AJA նախագահ Գագիկ Գևորգյանը: Նա նշեց, որ իրենց նպատակը ոչ միայն հայ ոսկերիչնեչին, այլև տաբեր […]

Ինչո՞ւ է սոցփաթեթներում նախատեսված գումարը բաշխվում միայն 8 տուրիստական գործակալությունների միջեւ

Ի՞նչով է պայմանավորված այն փաստը, որ սոցիալական փաթեթների առողջարանային ծառայությունների համար նախատեսված գումարը բաշխվում է միայն ութ տուրիստական գործակալությունների միջեւ: Այսօր խորհրդարանում 2013-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց ՀՀ Ժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ տվյալ գործակալություններն իրենց հերթին միջնորդավճար են պահանջում: “Դուք ճիշտ եք, կան […]

Բոլորը գոհ են, բացի Տիմոշենկոյից

Ուկրաինայի նոր Գերագույն ռադան շատ “բուռն”, սակայն անվնաս կլինի գործող իշխանությունների` Ռեգիոնների կուսակցության համար, որը, ըստ նախնական տվյալների, պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է “НТВ” հեռուստաալիքը: Ավելին, կուսակցությունը կարող է նույնիսկ խորհրդարան տանել իր նոր կողմնակիցներին, որոնց թվում է նաեւ հայտնի երգչուհի Տաիսիա Պովալին: Մյուս հայտնի ուկրաինուհու` Յուլիա Տիմոշենկոյի բացակայության պատճառով “Батькивщина” կուսակցությունը 2-րդ տեղում […]

Վարչապետը չի՞ գնա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՌԴ  վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից չի առաջարկվել Ռուսաստանի ԿԲ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը: Նշենք, որ այսօր մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ՀՀ վարչապետին նման առաջարկ է եղել: Մեր հարցին, թե ի՞նչ կանի վարչապետը, եթե լինի նման առաջարկ, արդյո՞ք կմտածի […]

Բաշխվել են ՏԸՀ-ների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ […]

Այսօր ‘Ոսկե տղան’ դառնում է 52 տարեկան

Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպաներեն՝ Diego Armando Maradona) ծնվել է 1960թ. հոկտեմբերի 30-ին Բուենոս-Այրես նահանգի Լանուս քաղաքում: Արգենտինացու խաղը աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ: Մարադոննայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում: Մանկուց զբաղվել է ֆուտբոլով` 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս ‘Խունիորս’ երիտասարդական թիմում: Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 […]

Հայաստանում դոնորների հավաք կանցկացվի

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2013 թվականին Հայաստանում անցկացնել դոնորների հավաք: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում “Հայաստանի Հանրապետության  2013թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի ներկայացմանը ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, նախապատրաստվում է մի ծրագիր, որը պարունակում է երեսունմեկ ռեֆորմներ: “Աշխատում ենք ԵՄ  եւ ՌԴ  գործընկերների հետ, ակնկալում ենք առնվազն երեք հարյուր […]

Մոսկվայում ձերբակալվել են “օրենքով գողեր” հայաստանցի Սուրենչիկն ու Լիպեցկի Արտյոմը

Մոսկվայի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել, որի արդյունքում ձերբակալվել են 5 կրիմինալ հեղինակություններ, հաղորդում է “Интерфакс”-ը: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ ձերբակալված “օրենքով գողերից” 2-ը մասնակցություն են ունեցել որոշ հանցագործությունների: Դրանք Հայաստանի բնակիչներ Սուրեն Ավետիսյանը եւ Արտյոմ Առաքելյանն են, ովքեր հայտնի են “Սուրենչիկ” եւ “Լիպեցկի Արտյոմ” մականուններով: Նրանք քրեական ազդեցություն են գործել կազմակերպված հանցավոր խմբի […]

Զինվորը դաժան ծեծի է ենթարկվել. քրեական գործ

“Ֆեյսբուք” սոցացանցի օգտատեր Գոռ Գեւորգյանը գրել է, որ 2012 թ. սեպտեմբերին ԼՂՀ N  զորամասում՝ Մադաղիսում մայոր  Կամո Ալբերտի Սարգսյանի կողմից դաժան ծեծի է ենթարկվել զինծառայող Վանյա Մինասի Կարապետյանը: Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխվելով Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ, Վանյան վիրահատվել է: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել գլխի շրջանում դժվարին վիրահատությունից հետո: “14 օրվա ընթացքում դիրքերում ստացած ձեռքի […]

Գնումների աջակցման կենտրոնի նոր տնօրենը դեռ խնդիր չի լուծել

“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը” (ԹԻՀԿ)  այսօր լրագրողներին ներկայացրեց գնումների համակարգում կատարած մոնիտորինգի արդյունքները: Ուսումնասիրություններն սկսվել են նախորդ տարի և կավարտվեն 2013թ-ի մայիսի երեսունմեկին: Դրանցում ներառված են լինելու 2011-2012 թվականների ամբողջական արդյունքները: ԹԻՀԿ գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ Գնումների աջակցման կենտրոնն իր գործառույթների մասով խնդիր ունի. նա ոչ մի վերլուծություն չի իրականացնում: ՛՛Գնումների պաշտոնական կայքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ