Լեդի Գագայի գեյ-հարսանիքը /վիդեո/
Պետերբուրգցիները բողոքել են Լեդի Գագայի պահվածքից` հյուսիսային մայրաքաղաքում նրա համերգի ժամանակ:
Ինչպես գրում է “Росбалт”-ը, հանդիսատեսին հատկապես դուր չի եկել “Americano” երգի ժամանակ բեմադրված գեյ-հարսանիքը, որի ժամանակ բեմ է դուրս եկել հարսի զգեստով եւ քողով տղամարդ:
Լեդի Գագան ռուսներին կոչ է արել հանդուրժողականություն ցուցաբերել եւ ուսերին է գցել Ռուսաստանի դրոշը: Փոփ-դիվան նաեւ դիմել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` հետեւյալ բառերով. “Դուք կարող եք շատ օրենքներ ստեղծել, բայց չեք կարող կառավարել մարդկանց զգացմունքները”:
Նախօրեին կայացած համերգի ժամանակ Գագան “անվախություն” է ցուցաբերել եւ հայտարարել, որ չի վախենում ձերբակալվելուց եւ խոստացել է պայքարել հավասարության եւ ազատության համար: Էքսցենտրիկ երգչուհին կոչ է արել հանրությանը հարգալից վերաբերվել ցանկացած փոքրամասնություններին` անկախ սեռական կամ կրոնական պատկանելիությունից:
Շոուի ընթացքում նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին իր համերգը Պետերբուրգում թույլատրելու համար: