19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քլինթոնը որոշել է նախքան պաշտոնը լքելն ասել այն ամենն, ինչ մտածում է

”Արեւելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում ընդդիմադիր տրամադրությունների ճնշումը կարող է հանգեցնել այդ երկրների վերստին “սովետականացմանը”,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:

Ընդ որում, նման ոչ դիվանագիտական հայտարարություն պետքարտուղարն իրեն թույլ է տվել անել Դուբլինում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից մի քանի ժամ անց, գրում է “Российская газета”-ն:

Ռուսական կողմի պատասխանը երկար սպասեցնել չի տվել: ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն համոզմունք է հայտել, որ ԱՄՆ-ի այն կարծիքը, թե ՌԴ-ը ձգտում է “վերասովետականացման”, սխալ պատկերացում է տարածաշրջանում առկա իրավիճակի մասին: 

Նախկինում պետքարտուղարը զերծ էր մնում Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների վերաբերյալ նման կտրուկ հայտարարություններից: Սակայն այժմ իրավիճակն արմատապես փոխվել է, եւ նա իրեն թույլ է տալիս ասել այն ամենը, ինչ մտածում է: Քլինթոնին հասկանալը դժվար չէ. նա արդեն “ճամպրուկներն է հավաքում” եւ հունվարին հավանաբար կլքի իր բարձրաստիճան պաշտոնը: Այդ պատճառով էլ որոշել է ասել այն, ինչ մինչ այժմ չի ասել:

Սակայն քանի դեռ նա զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, նրա խոսքերը պաշտոնական Վաշինգոտնի տեսակետն են համարվում, այլ ոչ թե շարքային ամերիկուհու էմոցիաները:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ