13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀԱԿ-ը Քոչարյանի՞ն է ուզում.168 ժամ

“Լեւոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենեւին էլ անհավանական չէ”,- մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` վերջին հայտարարությունն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվելու դեպքում քաղաքական […]

Նախարարի կողմից որոշակի չարություն եւ արհամարհանք դատապարյալների նկատմամբ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադառնում է քրեակատարողական հիմնարկներին, պատգամավորների՝ Նաիրի Հունանյանին այցելությանը, եւ ՀՀ Արդարադատության նախարարի վարքին. “Պատգամավորների այցելությունը “Երեւան” քրեակատարողական հիմնար (ժողովրդական լեզվով ասած` “կագեբեի նկուղ”) առաջացրեց, իմ կարծիքով ոչ ադեկվատ հասարակական արձագանք: Որոշ մարդիկ սխալ համարեցին, որ ի թիվս այլ ազատազրկվածների՝ պատգամավորներն այցելեցին նաեւ ցմահ դատապարտված Նաիրի եւ Կարեն […]

Ծառուկյանը կհանդիպի ՀԱԿ առաջնորդին.Ժողովուրդ

Արտերկրից վերադառնալուց հետո` երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տեւել: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որեւէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին` միայն հավաստիացնելով, որ “ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք”: Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդն ասել է, […]

“Երեկոյան Երեւանը” նորից ասպարեզում. Հրապարակ

Շուտով կվերահրատարակվի կոմունիստների ժամանակվա սիրելի թերթերից մեկը` “Երեկոյան Երեւանը”: Այն առանձնանում էր մտերմիկ, տաքուկ երեւանյան տոնայնությամբ եւ նրանով, որ տպվում էր երեկոյան ժամերին: Ըստ «Հրապարակ»-ի` լուրեր են շրջում, թե նոր թերթը լրացնելու է նախագահականին մերձ մամուլի տեսականին: Թե ով է լինելու գլխավոր խմբագիրը, դեռ պարզ չէ: Ինչ-որ առնչություն է ունենալու խմբագրական աշխատանքներին կամ հենց խմբագիրն […]

“Երգ երգոց”-ում մարդ է մահացել. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող “Երգ երգոց” հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։ Թերթի թղթակիցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանից երեկ հետաքրքրվել է՝ ինչ է պատահել, ինչու և ինչպես։ Գործադիր տնօրեն Բունիաթյանն առաջարկել է այդ հարցով զանգահարել այսօր։

Նախագահը հանձնարարականներ է տվել իրավապահներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով: Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական եւ սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ: […]

Կարող է ես 20 դոլարանոց կոստյումով գնամ, բայց ելույթս շատ տարբերվի ադրբեջանցի պատգամավորի ելույթից. Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանում ԱԺ-ի` պետբյուջեից եկող տարվա հատկացումների քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեցին ֆինանսների սղությունից: ԲՀԿ-ական պատգամավորն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ասաց, որ պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառով պատգամավորը զրկված է որակյալ բաճկոն գնելու հնարավորությունից եւ ադրբեջանական պատվիրակության առջեւ հանդիպումների ժամանակ ամաչում է, իսկ Էդմոն Մարուքյանը  ներկայացուցչական ծախսերի համար […]

Տեստոստերոնի մակարդակը կարելի է բարձրացնել բնական ճանապարհով

Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որը շատ կարեւոր է արական սեռի ներկայացուցիչների առողջության համար: Եթե դուք խնդիրներ ունեք` ձեր օրգանիզմում այս հորմոնի մակարդակի հետ  կապված, մի շտապեք հաբեր ընդունել կամ ներարկումներ ստանալ: Ավելի խելամիտ կլինի հետեւել մասնագետների խորհուրդներին: Առաջին հերթին, անհրաժեշտ է լրջորեն վերանայել ձեր կենսակերպը: Ահա եւ այն 4 գործոնները, որոնք կարող են ազդել […]

Մերկ արտիստները` սեփական ալբոմների շապիկներին /ֆոտո/

Վերջերս Քրիստինա Ագիլերան գովազդեց իր հերթական ստուդիական` “Lotus” կոչվող ալբոմը, որի շապիկին երգչուհին մերկ է պատկերված եւ կարծես թե ծնվում է լոտուսից: Սակայն նման քայլն արդեն շոկային չի համարվում հանրության համար, քանի որ ժամանակակից արտիստների համար արդեն ավանդական է դարձել  սեփական մերկ մարմնով զարդարել ոչ միայն ամսագրերի, այլ նաեւ իրենց ալբոմների շապիկները: Համարձակների թվում են […]

Մեկի պոչը միշտ մեկելի տակ է. ԲՀԿ-ի մասին

 ‘Ես լավ չեմ պատկերացնում, թե այդ սկզբունքը, որ մեկի պոչը միշտ մեկելի տակ է, ոնց պետք է խախտվի, կարող է այսքան տարիներ իշխանական տարիների անկյունաքարը մեկ էլ հանկարծ դառնա թունդ ընդդիմադիր’,-Henaran.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ԲՀԿ-ի գործելաոճն, ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Վերջինս զարմանում է, որ նախագահական ընրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն ոչ ԲՀԿ-ը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ