14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լևոն Արոնյանը՝ տարվա մարդ /ֆոտո, վիդեո/

Ինչպես ամեն անգամ, այս տարի ևս ՛՛Դե ֆակտո՛՛ ամսագիրը հանձնեց ՛՛Տարվա մարդ՛՛ մրցանակը: 2012 թվականի տարվա լավագույն մարդ, ըստ ամսագրի, ճանաչվել է հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այսօր լրագրողների ներկայությամբ մրցանակը Լևոնին հանձնեց ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը:  ՛Ես շատ պարտավորված եմ զգում ինձ՝ ստանալով նման մրցանակ՛՛,-ասաց շախմատիստը՝ հայտնելով իր շնորհակալությունը: ՛՛Հուսով եմ, որ կկարողանամ մինչև տարվա վերջ նոր խաղով նվերն արդարացնել՛՛,-ավելացրեց Արոնյանը: Մրցանակի հանձնումից հետո շախտմատիստը պատասխանեց լրագրողների հարցերին, լուսակնարվեց երկրպագուների հետ ու իր ստորագրությունը թողեց ամսագրերի վրա: Նշենք, որ նախորդ տարիներին  ՛՛Տարվա լավագույն մարդիկ՛՛ են ճանաչվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախորդ տարի այս մրցանակին է արժանացել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ