13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

10 մեքենա ձյան մեջ է մնացել

 Հունվարի 12-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` Հարժիս գյուղի խաչմերուկում, ձնաբքի հետևանքով մեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ֊փրկարարները` ”Ուազ” ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա:

Ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ) ավտոճանապարհները: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ […]

Սահմանազատել ”Սասնա ծռեր” էպոսը Վարդան Սեդրակյանից

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Պետրոսյանն իր էջում գրել է, որ որպես նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանից պետք է հեռու պահել ”Սասնա ծռեր” էպոսը: ”Աշխարհի ոչ բոլոր ազգերը ունեն պատիվ սեփական ազգային էպոս ունենալու, հայ ժողովուրդը այն քչերից մեկն է, որ կարող է հպարտանալ իր էպոսով։ Էպոս, որում արտացոլվում է հայ ազգի հայրենասիրությունը, արժանապատվությունը, մեծերի հանդեպ […]

Նունեն ծիծաղում է կոնսի դասախոսների վրա. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթը շարունակել է  հարցազրույցը  Նունե Եսայանի հետ, որտեղ վերջինս պատմում է անապահով երեխաներին օգնելու նպատակով երգարվեստի դպրոց հիմնելու մասին: -Հայկական հեռուստաընկերություններով տարբեր նախագծեր կան, որոնց շրջանակներում հավաքագրվում են տաղանդավոր երեխաներ: Օրինակ, “Արմենիա” հեռուստաընկերության “Կենդանի ձայն” նախագծի շրջանակներում այդ երեխաների հետ աշխատում են հայկական շոուբիզնեսի “աստղեր”, որոնք շատ ավելի վատ են երգում, քան առաջին […]

Թուրքիայից հետո Հայաստանն է.Հայկական ժամանակ

2012 թ. դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել Հայաստանի 27 հազար 609 քաղաքացի:  Ըստ“Հայկական ժամանակ”-ի,  այս ցուցանիշով հայաստանցիները Վրաստան այցելած օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվով երկրորդ տեղում են: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշված ժամանակահատվածում Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջինը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 29 հազար 485 հոգի: Երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն […]

ՀԱԿ-ը պատմական հիշողություն է. Առավոտ

“Կարծում եմ՝ վերջացավ այն ցիկլը, երբ հնարավոր էր իմիտացիոն գործընթացներով, մոտեցումներով քաղաքական դաշտում կշիռ ունենալ կամ ազդեցություն պահել: Հուսանք, որ այս ընտրություններից հետո կսկսվի մի փուլ, երբ Հայաստանում իրական քաղաքական գործընթացների պահանջարկ կառաջանա: ՀՀ քաղաքացուն, կարծում եմ, այլեւս մոլորեցնել բավական բարդ է լինելու, հասարակությունը բավական ժամանակ ունեցել է՝ համոզվելու, թե ով ով է, եւ որը […]

Կունենանք հին եւ նոր նախագահ.168 ժամ

“Կարծում եմ՝ ձեր ընտրությունների ելքը միանգամայն պարզ եւ կանխատեսելի է”,- “168 ժամի” հետ զրույցում ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:  Թերթի հարցին՝ իսկ ի՞նչն է պարզ, Ալ.Սկակովը ժպտալով պատասխանել է. “Այն, որ դուք կունենաք հին եւ նոր նախագահ”: “Իսկ ինչո՞ւ եք այդպես […]

Հետաքրքրվել են ընտրացուցակով. Հայկական ժամանակ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամները, ըստ  ղեկավար Հայդի Թալիավինի, ՀՀ ԿԸՀ-ում բարձրացրել են ընտրացուցակներում առկա մարդկանց եւ ՀՀ առկա բնակչության թվերի բալանսի հարցը: Թերթի հիշեցմամբ` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հրապարակած նախնական հունվարի 6-ի տվյալներով, 2013թ. նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 500 հազար 887-ի: “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք սա […]

83-ամյա հայրը սպանել է 56-ամյա որդուն

Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:  Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հիվանդանոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական […]

Չեն վստահում “ոչ լեգալ շտաբի պետին”

ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցում այս օրերին քննարկվում են, թե ով պիտի ղեկավարի ՀՀԿ համայնքային շտաբերը: Բնականաբար, ընտրությունը կանգ է առել Կապանի, Քաջարանի, Ագարակի, Գորիսի  հանրապետական եւ Ագարակի անկուսակցական քաղաքապետերի վրա: Իրավիճակը բարդ է Սիսիանում, քանի որ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ԲՀԿ անդամ է: Սակայն Henaran.am-ի տեղեկություններով, նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին խնդրել է վստահել իրեն, ինչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ