24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի օրգանական պրոդուկտները կներկայացվեն համաշխարհային առաջատար ցուցահանդեսում

նարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող “ԷկոԳլոբ” ընկերության գլխավորությամբ, կմասնակցեն օրգանականապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:

Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

“Ի-Դի-Էմ-Սի”-ի տեղական գործընկեր “ԷկոԳլոբ”-ի հետ միասին՝ “ԱԲԴԱ” ընկերությունը, “ԱՍՎԱ-ՌԱՖ”-ը, “Բիզոն – 1”-ը, Երևանի գարեջրի գործարանը, “ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ”-ը,  “Նեկտար-Բոնուս”-ը և “Սիս Նատուրալ”-ը կներկայացնեն Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր և բնական յուղեր:

Ընկերությունները հնարավորություն կունենան ծանոթանալու և կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու և հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար:

“BioFach-ը ոչ միայն ընկերությունների վարկանիշը բարձրացնելու հնարավորություն է, այլ նաև գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ, որն ամբողջ աշխարհում օրգանական արտադրության վերաբերյալ լայնածավալ տեղեկատվություն է ապահովում”,- ասում է “ԷկոԳլոբ” ընկերության տնօրեն Նունե Դարբինյանը:

Այս ոլորտում “Ի-Դի-Էմ-Սի”-ի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով կառավարման և մարքետինգի հմտությունների բարելավմանը, սննդի որակի և անվտանգության բարձրացմանը, օրգանական ստանդարտներին համապատասխանելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև հնարավոր շուկաների բացահայտմանը: Անցած վեց ամիսների ընթացքում “Ի-Դի-Էմ-Սի”-ի աջակցությամբ՝ “ԷկոԳլոբ”-ը ցուցահանդեսի մեկնող ընկերություններում անցկացրել է աուդիտ և օրգանական սերտիֆիկացում:

BioFach-ը օրգանական սննդամթերք արտադրող և վաճառող ընկերությունների խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսն է աշխարհում: Միջոցառմանը ներկայացվում են ապրանքների լայն տեսականի՝ սկսած օրգանական սննդից, բնական գործվածքեղենից՝ մինչև կոսմետիկա ու մարմնի խնամքի պարագաներ: BioFach-ի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք www.biofach.de կայքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ