Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն է կայացել Մայր Աթոռում
Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան ճեմարանի դասախոսներ եւ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի […]





































