Րաֆֆին վաղը Ազատության հրապարակում կդիմավորի Սերժ Սարգսյանին
Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչ երեկ նախագահի թեկնածուն` իր կողմից հարգված Սերժ Սարգսյանը շամպայն էր խմում, ինքը եկավ հացադուլի վայր եւ հայտարարեց, որ պատրաստ է դիմել ժողովրդի հաղթանակը հանձնելու համար:
Անդրադառնալով գործող նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի իրեն ուղղված պատասխանին, նախագահական ընտրությունների նախնական տվյալներով 2-րդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց.
“Ես հետեւյալը կասեմ` ժպիտով, բարությամբ, սիրով: Վաղը այս հրապարակը, որ պականում է բոլորին, բրոնյայով վերցրել է Սերժ Սարգսյանը: Մենք պետք է սպասենք եւ այստեղ իրեն դիմավորենք: Եվ իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ` Ազատության հրապարակում:Ես ակնկալում եմ , որ նա կգա առանց վերջնագրի”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց նաեւ, որ շատերն իրեն հինգ տարի առաջ մեղադրեցին, որ սեւազգեստ մասնակցեց գործող նախագահի երդմնակալությանը եւ հայտարարեց, որ այլեւս ուրիշի երդմնակալությանը չի մասնակցի:
“Ժառանգության” առաջնորդի խոսքին հաջորդեց Կարապետ Ռուբինյանի ելույթը, իսկ այս պահին ամբիոնի մոտ է Անահիտ Բախշյանը: