26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին միայնակ չի կարող. Կարապետ Ռուբինյան

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: “Ես մտածում էի, որ մի քանի տարի է պետք, որպեսզի հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնի եւ պայքարի դուրս գա: Ես հպարտ եմ, որ սխալվեցի: Ես չէի պատկերացնում, որ մեր ժողովուրդը այսքան դրական լիցք է կարողացել պահպանել”:

Ռուբինյանը նշեց, որ ինքն արդեն շնորհավորել է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով, նրա խոսքով, նախագահ է ընտրվել: Իսկ այժմ նա շնորհավորում է ժողովրդին, քանի որ առանց ժողովրդի այս հաղթանակը չէր կայանա եւ սա ժողովրդի հաղթանակն է: “Հիմնական հերոսը, ում եկել եմ շնորհավորելու, այդ դու ես, իմ ժողովուրդ, որ իր վճռական խոսքն ասաց Սերժ Սարգսյանին”:

Նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ չի կարող ոչինչ անել, եւ նա վճռական կոչ արեց շարունակել պայքարը: “Այս պայքարը շարունակական պայքար է: Մենք 4-5 տարի պայքարել ենք, ունեցել ենք քաղբանտարկայլներ: Այս պայքարն անձի պայքար չէ, ժողովրդի պայքար է”,-շեշետեց նա: Հիշեցնենք, որ դեռ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Ռուբինյանը կարծիք էր հայտնել, որ Րաֆֆին չի կարող փոխարինել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ լինել առաջնորդ:

Կարապետ Ռուբինյանից հետո ելույթ ունեցավ “Ժառանգության” ներկայացուցիչ  Անահիտ Բախշյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց որպես ապագա նախարար: Նա եւս շնորհակալություն հայտնեց եւ շնորհավորեց:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ