08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախկին դաշնակ չի լինում. Րաֆֆին Ազատության հրապարակ է հրավիրում ՀՅԴ-ին,

Ազատության հրապարակում “Ժառանգության” հանրահավաքը շարունավում է: Ելույթ ունեցան “Ժառանգության ” պատագամվորներ Զարուհի Փոստանջյանն ու  Ռուբեն Հակոբյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց. ” Վստահ եմ, որ շուտով Դաշնակցությունը եւս կլինի հարթակում: Սպասում ենք: Քանի դեռ չկան, նախկին դաշնակ չի լինում: Ձայնը տանք Ռուբեն Հակոբյանին”: Նկատենք, “Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նախկին ՀՅԴ-ական է:

Նշենք, որ հրապարակում է նաեւ նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները, իրեն հայտարարում է ընտրված նախագահ եւ  Սերժ Սարգսյանին կսպասԱզատության հրապարկում: Առայժմ հայտնի չէ` հանրահավաքը կվերածվի նստացույցի, թե ոչ: “Ժառանգության” պատգամավորներն ասում են` տեղյակ չեն:

Ըստ խոսակցությունների` գիշերն, ամենայն հավանականությամբ, հավաքի մասնակիցները չեն մնա Ազատությա հրապարակում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ