14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ռոնալդուն այսօր 28 տարեկան դարձավ /վիդեո/

“Ռեալ” թագավորական ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր 28 տարեկան է դառնում:   Կրիշտիանուն պորտուգալական “Սփորթինգ”-ի սաներից է: 18 տարեկանից նա տեղափոխվել է “Մանչեսթեր Յունայթեդ”, որի կազմում անց է կացրել 6 սեզոն, հաղթել չեմպիոնների Լիգայում, արժանացել “Ոսկե գնդակ”-ի եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի տիտղոսին: 2009-ին Ռոնալդուն դարձավ Թագավորական ակումբի անդամներից: Նրա առաջին խաղին 80 հազար […]

Ստիպված եք լինելու շնորհավորել կանխորոշված հաղթողին. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջին անգամն է, երբ  ՀՅԴ եւ երկու այլ խորհրդարանական ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցել նախագահական ընտրություններին: Այս հանգամանքը նա ճգնաժամի արդյունք համարեց` իշխանության չարաշահման եւ ընտրությունների նկատմամբ ծայրահեղ անվստահության հետեւանքվ առաջացած: ‘’Այս ծայրահեղ անհավասար եւ անմրցակցային պայմաններն են անիմաստ եւ անարդյունավետ դարձնում իշխնող […]

Վաղը կառավարությունից պարզաբանումներ են պահանջելու

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը բարձրացրեց Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ ԻԻՀ-ին տրամադրելու մասին կառավարության որոշման հետ կապված մի շարք հարցեր: Աղվան Վարդանյանը, մասնավորապես նշեց որ Սյունիքի մարզում հիսուներկու հազար ՀԱ  արոտավայրեր հինգից տասը տարով վարձակալության են տալու հարեւան պետությանը` անասուններ արածացնելու համար: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն պարզաբանումներ կպահանջի կառավարությունից: ‘’Ի՞նչ է սա նշանակում, […]

ՀՀ դեսպանը ռումինական հեռուստաալիքով անդրադարձել է ԼՂ խնդրին

Շաբաթ երեկոյան, ս/թ փետրվարի 2-ին, ռումինական “DIGI 24” հեռուստատեսության “Դիվանագիտական անձնագիր” հաղորդման հյուրն էր Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Կեսժամանոց հաղորդման ընթացքում դեսպանն անդրադարձավ Ղարաբաղյան հարցին, հայ-ռումինական առեւտրատնտեսական փոխանակումների վիճակին, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի պատմությանն ու նրա ինքնության պահպանության ուղղությամբ Հայաստանի ջանքերին: Հաղորդումն սկսվեց Հայաստանի մասին պատմող տեսանյութով, ուր անկախության կայացման ճանապարհին խոսվեց Հայոց ցեղասպանության եւ […]

Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է. Դավիթ Հարությունյանը` Արման Մելիքյանին

ՀՀ  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյան ի հայտարարության մեջ հնչած մեղադրանքը, մասնավորապես նշելով. “ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած  “թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա և կաշառք առաջարկում” հայտարարությունը ոչ այլ […]

ՀՅԴ-ն կոչ կանի ընտրություններից մի քանի օր առաջ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր համակիրներին  նախագահական ընտրություններում կողմնորոշվելու կոչ կանի քվեարկությունից մի քանի օր առաջ: Այսօր այս մասին ի պատասխան Henaran.am-ի հարցին` ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը: Նա նշել է, որ թեկնածու չառաջադրելը, որի բոլոր հիմնավորումները Դաշնակցությունը ներկայացրել է, չի նշանակում, որ ՀՅԴ-ն ձեռքերը ծալած նստելու է եւ քաղաքական […]

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս: Իսլամական հանրապետության նախագահը 1979-ից, երբ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Կահիրեն խաղաղ համաձայնագիր ստորագրեց Թել-Ավիվի հետ,  որից հետո 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները փաստացի ընդհատվեցին, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համբուրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ վերջինս իջել է ինքնաթիռից:  Իրանի առաջնորդը Կահիրե է մեկնել` […]

Այն բուհերը, որոնք կհամապատասխանեն ստանդարտներին, կհավակնեն պետական աջակցության. Աշոտյան

ԿԳՆ իրականացրած ստուգումների արդյունքում փակված մասնավոր բուհերի այն  ուսանողները, որոնք  ցանկություն են հայտնել  շարունակելու կրթությունը, օգտվել են այդ հնարավորությունից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Նախարարն ասել է, որ նույն  պայմաններով եւ նույն վճարով այլ բուհերում սովորելու ցանկություն են հայտնել  փակված բուհերում սովորող մոտ չորս ու կես […]

Բագրատյանը` Սերժ Սարգսյանից հեռու /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը քարոզարշավի շրջանակներում այսօր` փետրվարի 5-ին այցելեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Նախապես ծրագրվածի համաձայն` հանդիպումը պետք է կայանար քաղաքի Մշակույթի պալատի դիմաց: Իսկ այստեղ պատրաստվում էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ վաղվա հանդիպմանը, իմա` “դեպի ապահով Հայաստան” պաստառներն էլ` անպակաս են:   “Ժողովուրդ ջան, եկեք այս կողմ գնանք, մենք Սերժ Սարգսյանի […]

Այս գործելաոճը ավելի շատ վնաս է տալիս թեկնածուին եւ ՀՀԿ-ին. Աշոտյան

 ‘’Քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում մամուլում ընդամենը երկրորդ փաստավավերագրային նյութով ապացուցված դեպքն է, երբ կա նման դեպք’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արարատի մարզում գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին դպրոցականների մասնակցելու դեպքին, ասել է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ առաջին դեպքը գրանցվել էր Ագարակում, ինչի կապակցությամբ Ագարակի դպրոցի տնօրենը վարչական տույժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված