23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Նոբելյան մրցանակի հավակնորդները ռեկորդ են սահմանել

2013-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար ռեկորդային թվով թեկնածուներ են առաջադրված, հայտնել  է Նոբելյան կոմիտեն:

Մրցանակի համար հավակնում է 259 թեկնածու, այդ թվում` 50 կազմակերպություններ: Սա ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ մաքսիմումը գրանցվել է 2011-ին, երբ մրցանակի համար պայքարում էր 241 թեկնածու: 

Նոբելյան կոմիտեի օրենքներով` հավակնորդների ցանկը գաղտնի է պահվում տրվելուց հետո 50 տարվա ընթացքում: Սակայն արդեն հայտնի է, որ հավակնորդների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, “Մեմորիալ” ռուսական իրավապաշտպան կազմակեպությունը եւ պակիստանցի աշակերտուհի Մալայա Յուսուֆզային, ում վիրավորել էին թալիբները:

2012-ին Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Եվրամիությունը` մայրցամաքում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, սակայն Նոբելյան կոմիտեի որոշումը բազմաթիվ քննադատությունների արժանացավ, քանի որ Եվրամիությունը շարունակում է ճգնաժամային վիճակում մնալ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ