18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սարսափ. հայտնի ռեժիսորը մահացել է շնաձկան երախում /ֆոտո, վիդեո/

Նոր Զելանդիայում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացել  է 46-ամյա ռեժիսոր Ադամ Սթրենջը Օուքլենդ քաղաքից: Հայտնի ռեժիսորի վրա  է հարձակվել շնաձուկը, երբ նա սերֆինգով է զբաղված եղել ափի մոտակայքում: Դեպքի ականատեսները ոչնչով չեն կարողացել օգնել նրան:

Սթրենջը ափի մոտակայքում է եղել: Նա 2 անգամ փորձել է փրկվել շնաձկանից, սակայն 3-րդ անգամ սպիտակ հսկա շնաձուկը գրոհել է ցեղակիցների հետ: “Ամենուրեք արյուն էր: Շնաձկները նրա մարմինը քարշ տվեցին ափից հեռու”,-պատմել են ականատեսները: Դեպքի վայրում գտնվող փրկարարները կրակել են գիշատիչին, սակայն ռեժիսորն արդեն մահացած է եղել: 

Ադամ Սթրենջը փաստագրական ֆիլմեր է նկարահանում: Նախորդ տարի նրա ֆիլմը լավագույնն է  ճանաչվել Բեռլինյան կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ցանկում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ