13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Եւս 3 միլիոնի կալանք “Ժողովրդի” գույքի վրա

Նախօրեին “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն եւ հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ  եւ լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների […]

Ընդդիմադիր թեկնածուները շանս չունեն. Գերմանիայի Հանրային ռադիոն հատուկ ռեպորտաժով` ՀՀ ընտրությունների մասին

Գերմանիայի Հանրային Ռադիոն 20 րոպե տեւողությամբ հատուկ ռեպորտաժ է հեռարձակել ՀՀ ընտրությունների ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Ռադիոհաղորդումը սկսվում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետեւյալ խոսքերով. “Մենք գիտակցում ենք, որ ազատ Հայաստանն է միայն ապահով Հայաստանը: Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին ու խոսքի ազատությանն այլընտրանք չկա”: Ռեպորտաժի հեղիանակն այնուհետեւ անդարդառնում է մյուս թեկնածուներին, մասնավորապես՝ […]

Գյումրիում ընտրակաշառք է բաժանվում. հայտարարություն

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ:   Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. “ԳԱԼԱ Հ/Ը ճշգրիտ տեղեկություններ ունի, որ Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան` մարդկային խղճի համատարած առուծախը:   Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չգնալ այդ ստոր քայլին եւ չվաճառել սեփական ձայնը: Գիտակցե´ք, որ մինչ դուք զբաղված եք քստմնելի […]

Հալեպում հայ է զոհվել, եւս մեկն առեւանգվել է

Հալեպում կրկին հայ է զոհվել: Պատահական փամփուշտից մահացել է 1970-ին ծնված Հարություն Կոշկերյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Տղամարդը զոհվել է Սուլեյմանիա թաղամասում, որը համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն տարածքը մշտապես մարդաշատ է, եւ նման տհաճ անակնկալներն անխուսափելի են: Եվս մեկ հայ  առեւանգվել է իր աշխատավայրից` Գեւորգ Կարագուլյանը, ում ազատ արձակելու դիմաց փրկագին են պահանջում: […]

Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադեւոսյանը “Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան […]

Ընտրական “Ճանապարհային քարտէզ”-ից դուրս մնացածները…

ՀՀ նախագահական 6-րդ ընտրութիւնների “ճանապարհային քարտէզը” ուրւագծւած էր դեռեւս վաղ-նախընտրական ժամանակաշրջանում… – Եւ այսպէս.-   1 – Սիւիլիթասային  “փողերի լւացման” հետ սեփական ձեռքերն էլ լւաց վաստակաշատ դիւանագէտը՝ նախ թեկնածուական յաւակնութիւնից եւ ապա հռչակւելով անձեռնմխելի “ձերբազատւեց” խորհրդարանական մանդատից:   – Ու այնուհետեւ.-   2 – Պատւաբե՛ր (իմա՝ վարկաբեր) այցով Երեւան ժամանեցին եւրօ-ատենապետներ՝ Խոզէ Մանուէլ բարուզոյական ձեւաչափով […]

Հայրիկյանը Ազատության հրապարկում կհանի վախն ու մոլորությունը

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր քարոզարշավը եզրափակելու է փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին Ազատության հրապարակում: Թեկնածուն բոլորին հանրահավաքի է հրավիրում: “Խնդրում եմ ամեն մեկդ Ձեր ընկերներին հրավիրեք եւ տեղեկացրեք այս հանրահավաքի մասին, քանզի սա վերջին հնարավորությունն է ժողովրդին համախմբելու եւ նրանց միջից վախն ու մոլորությունը վերացնելու համար: Եթե չանենք այսօր, վաղը ուշ կլինի […]

Հայ հաքերների կոչը. “Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ԼՂՀ-ը”

Հայ հաքերների “Deky” խումբը հարձակվել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան եւ Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանատան պաշտոնական կայքէջերի վրա: Լեհաստանի դեսպանատան էջում նրանք տեղադրել են Արցախի դրոշը եւ նշել, որ հաջորդը Նախիջեւանն է լինելու:  Ուզբեկստանի կայքում նրանք լայնածավալ եւ մանրամասն տեղեկություններ են տեղադրել Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին` նշելով, որ ժամանակն է ճանաչել եւ ցեղասպանությունը եւ […]

Վալենտինը բոլոր աղջիկներին տարել է մի սենյակ, որտեղից նրանք կույս դուրս չեն եկել…

Բայց ինձ զարմացնում է, թե մեր հայ աղջիկներն ինչու՞ են ուրախանում Վալենտինի տոնի առթիվ… Ախր էդ Վալենտինը բոլոր աղջիկներին տարել է մի սենյակ, որտեղից նրանք կույս դուրս չեն եկել… Թատերագետ Լեւոն Մութաֆյանն է բացահայտել սիրո եվրոպացի հովանավոր Վալենտինի եւ նրա անվանական տոնի էությունը:

Րաֆֆին, Բագրատյանը, Հայրիկյանն ի սկզբանե իմացել են

ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է բանավիճել միայն գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանի իրեն բանավեճի առաջարկի: “Մենք` ես, պարոն Բագրատյանը եւ պարոն Հայրիկյանը, ի սկզբանե իմացել ենք, որ մենք բանավիճելու բան չունենք, մենք ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ