19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդ բժիշկները մեկնում են սահմանամերձ գյուղեր

Մարտի 22-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մոտից երիտասարդ բժիշկները “Հայաստանն առանց տուբերկուլոզի” ծրագրի շրջանակներում կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որտեղ գյուղական բնակչության շրջանում կանցկացնեն անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ։ Հետազոտությունները կիրականացվեն մարտի 22-24-ը շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։

 

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ն, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։

 

Բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կկազմակերպեն նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ:

 

Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել հիվանդությունների սկրինինգի մշակույթը, նպաստել շնչառական համակարգի ախտերով հիվանդների առողջության բարելավմանը:

 

Հիշեցնենք, որ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ