14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արշակ Սադոյանը` Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին

Հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաեւ աշխարհով մեկ հայության ներուժը իմի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով.

·  Համոզված, որ եւ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև “Ժառանգություն”  կուսակցությունն ու Ռաֆֆի Հովհաննիսյանը կարեւորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով  համազգային կառույցների միասնական համակարգի ձեւավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաեւ ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի փոփոխություններ.

 

·  Գտնելով, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ:

 

Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:

 

Այդ նպատակով սույն թվի մարտի 22-ին , ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն` Աբովյան 2) շահագրգիռ բոլոր ուժերի եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների  մասնակցությամբ կազմակերպվում է քննարկում-ասուլիս:

 

 

 

“Ազգային ժողովրդավարների դաշինք” կուսակցության նախագահ`                                                                      

 

Արշակ Սադոյան 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ