19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը տիրապետում է իրավիճակին /վիդեո/

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ կիսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի շուրջ, որին ինքն էլ էր մասնակցում: Արամ Աբրահամյանը երկուսուկես ժամ տեւած հանդիպումից տպավորություն է ստացել, որ  Սերժ Սարգսյանը ներկայացրել է  իշխանության քաղաքական օրակարգի ձեւակերպումները.

“Սերժ Սարգսյանը տիրապետում է երկրում առկա իրավիճակին: Ուրիշ բան է, թե նա ինչպես է ինֆորմացիան մեկնաբանում, վերլուծում իր մեջ եւ ինչպես է դա մատուցում մեզ` հանրությանն ու լրագրողներին”,-ասաց Աբրահամյանը:  

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին, ապա ըստ Աբրահամյանի` Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կերդվի Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա, իսկ Ազատության հրապարակում Սահմանադրության եւ Աստվածաշնչի մեկ այլ օրինակի վրա կերդվի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արամ Աբրահամյանի խոսքն մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ