05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Վաճառքի է հանվել հազվագյուտ սեւ-սպիտակ պիթոնը /ֆոտո/

Ամերիկայում վաճառքի են հանել յուրօրինակ թագավորական պիթոնին, որին նրա սեփականատերը 16 հազար դոլար է գնահատել: Սեւ գլխով եւ սպիտակ մարմնով 3 ամսական էգ պիթոնը վաճառվում է “East Coast Reptile Breeders” կայքում: Սեփականատեր Քոլին Ուիվերի խոսքով` օձի լույս աշխարհ գալը 7 տարվա մանրամասն աշխատանքների արդյունք է: Բացի վաճառքի հանված օձից աշխարհում գոյություն ունեն եւս 2 նման […]

ՀՀ եւ Չինաստանի կառավարությունները տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

Եթե շուտով հայտարարվի, որ Տանզանիայի կամ Մոզամբիկի հայերը սատարում են Րաֆֆի Հովհաննիսյանին

Ես 56 տարեկան Մովսես Փահլեվանյանն եմ, 30 տարի է բնակվում եմ Հելսինկիում: Այստեղ եմ տեղափոխվել Հայաստանից: Շատ ուշադիր հետեւում եմ Հայաստանում վերջերս տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ դրա արձագանքներին: Բավականին զարմացած էի կարդալով որոշակի հայտարարություններ, որոնք արված էին “Ֆինլանդիայի հայ համայնքի” անունից: 30 տարի է ինչ բնակվում եմ Հելսինկիում եւ այստեղ չկա պաշտոնապես գրանցված հայ […]

Ջոլին վերջապես պարզաբանել է իր հարսանիքի մասին տեղեկությունը

Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին վերջապես արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկություններին, ըստ որոնց Բրեդ Փիթի հետ իր հարսանքին արդեն կայացել է:  Լոս Անջելեսի օդանավակայանում պատասխանելով պապարացցիների հարցին, թե արդյոք հարսանիքը կայացել է,  նա պարզապես ասել է` “ոչ”:  Ջոլիի եւ Փիթի ամուսնության մասին լուրը վերջերս մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից է: Նրանց գաղտնի հարսանիքի մասին […]

Ընտրությունը Զատկի ձու չէ

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում օգնելու է կոալիցիոն գործընկերոջը` ՕԵԿ-ին, քանի որ վերջինս չի հատելու 6 տոկոսի սահմանը: Henaran.am-ի հետ զրույցում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Հովհաննես Շահինյանը չկիսեց այդ տեսակետը: “ Զատկի ձու չէ, որ կռվացնենք, իմանանք հաղթողը: Տոկոսները միայն որոշում են ընտրողները, տվյալ դեպքում երեւանցիները”,-ասաց Շահինյանը: Վերջինս կարծում է, որ […]

Սիրուշոն պատասխանել է իրեն կղզի նվիրելու մասին լուրերին

“Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին”,- ասել է Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը, արձագանքելով շրջանառվող տեղեկությանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կղզի է գնելու հարսի համար: Սիրուշոյի մենեջերը նշել է, որ  սովորաբար չեն մեկնաբանում նման լուրերը, քանի որ դա դուրս է իրենց ստեղծագործական նորությունների սահմանից` միաժամանակ փոխանցելով Սիրուշոյի պատասխանը` լուրն անհեթեթ է և չի համապատասխանում […]

Սամվել Ալեքսանյանը ձու է բաժանում

Նոր զանգել են ժեկից, ասում են եկեք կտրոն ստացեք ժեկից, որ գնաք ձու ստանաք: Էրեւում է սխալ էին զանգել, ասում եմ՝ ինչ ձու, ում կողմից, ինչի համար: Ասում է՝ Սամվել Ալեքսանյանի կողմից, թաղապետարանն է ցուցակը տվել, որ հերթով բոլորին զանգենք, էսօր է ժամկետը, եկեք կտրոնը վերցրեք, որ գնաք ձուն ստանաք բարեգործական ճաշարանից: ))) Ասեցի՝ “շնորհակալություն, […]

Այդ պահից սկսած կողջունենք միմյանց “Քրիստոս հարյավ ի մեռելոց

Տեր Բաբկեն քահանան “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց մարտի 31-ին նշվելիք Սուրբ Զատկի` Քրիստոսի Հարության տոնը : “Այսօր ավագ ուրբաթ է, այժմ Խաչելության կարգ է, իսկ վաղը երեկոյան պատարագ է, և այդ պահից սկսած կողջունենք միմյանց “Քրիստոս հարյավ ի մեռելոց”`պատասխանելով “Օրհնյալ է հարությունը Քրիստոսի” խոսքերով”,-ասաց նա: Քահանան հայտնեց, որ սխալ է մարտի 31-ին` Զատկի օրը […]

Սմբատ Այվազյանի “ճշտի տարբերակը” /վիդեո/

Պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Սմբատ Այվազյանը որպես պայքարող է գալիս Ազատության հրապարակ: Henaran.am-ի հարցին, թե բանակցե՞լ էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` ստվերային կառավարությունում իր անունը գրելու համար` ասաց, որ ինքը նախապես տեղյակ չէր: “Ես դեմ եմ այդ նախագծին: Ինչ ասել է ստվերային կառավարություն կազմել, եւ հետո անուններ հրապարակել: Դա ճիշտ չէր”,-ասաց Այվազյանը: Նրան պետք չէ Րաֆֆու […]

15 ուսանող է զոհվել` Դամասկոսի Համալսարանի ռմբակոծման արդյունքում /վիդեո/

Դամասկոսի Համալսարանի 15 ուսանողներ զոհվել են ռմբակոծության արդյունքում: Սիրիական ԶԼՄ-ները մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին, հաղորդում է “BBC”-ն: Ամենից շատ տուժել են ճարտարապետության մասնաճյուղը եւ ուսանողական ճաշարանը: Կոտրված են համալսարանի լուսամուտները, հատակին ամենուրեք արյուն է:  Դամասկոսի Համալսարանը գտնվում է Բարամկե թաղամասում: Նրանից ոչ հեռու են գտնվում ՊՆ-ը, պետական ԶԼՄ-ները եւ նախագահական նստավայրը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ