25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նման քայլի դիմել Բեքհեմին ոգեշնչել է Չինաստանը

Հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը նոր դաջվածք ունի, ինչի համար ներշնչանք է հանդիսացել նրա ուղեւորությունը Չինաստան, որտեղ հայտնի մարզիկը ֆուտբոլի դեսպան է դարձել: Որպես Չինական ֆուտբոլի ասոցացիայի միջազգային ներկայացուցիչ ելույթ ունենալիս Պեկինի համալսարանում` Բեքհեմը պատռել է վերնաշապիկը եւ ցուցադրել մարմնի վրա նոր գրառումը չինարենով. ”Կյանքը եւ մահը կախված են ճակատագրից, հարստությունը եւ հայտնիությունը` երկնքից”: Հանրությունն ակնհայտորեն հավանության է […]

ԲՀԿ ակտիվիստին տարել են ոստիկանություն

”Ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապստասխանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ԲՀԿ մի քանի երիտասարդներ կալանավորվել են և գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում: Ուրիխանյանը տեղեկացրեց, որ այդ շրջանի իրենց ակտիվիստներից մեկն է հրավիրվել ոստիկանություն` քաղաքացիներից մեկի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:  Խոսնակը նշեց, որ այժմ […]

Պռոշյանի գյուղապետի սպանության թարմ հետքերով /ֆոտո,վիդեո/

Այսօր առավոտյան սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին համագյուղացիները սիրում ու հարգում էին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ իրենց գյուղապետը ՀՅԴ անդամ էր, սակայն գյուղում մինչկուսակցական խնդիրներ չկային: Նրանք միայն հիշեցին, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին պայքարն ընթանում էր ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ, սակայն ընտրություններում ամեն ինչ հանգիստ է անցել ու երկու թեկնածուների մեջ լարվածություն չի […]

Րաֆֆին ժամանակ է տալիս Սերժ Սարգսյանին

”Ուղիղ մեկ շաբաթ հետո` ապրիլի իննին այս ժամին` 14:40, ունենալու ենք նոր Հայաստան և ով փորձի խանգարել այդ ընթացքը, գործ է ունենալու ինձ հետ: Մեր կողմից ոչ մի քայլ չի լինելու”,-այսօր` ապրիլի 2-ին Գյումրիում հայտարարեց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարևելով գյումրեցիներին` ասաց, թե “նրանք իշխանություններին հիշեցրին իրենց հոր հարսանիքը”: ”Այս ինչ […]

Ձեր կուսակցության ղեկավարին հանդիպելու համար մեծ դժվարություններ եք ունենում. Ավագյանը` Օսկանյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Մի քանի նկատառում՝ Վարդան Օսկանյանի քաղաքային թեմաներով ապրիլյան թեզիսների շուրջ. 1. Վարդան Օսկանյանին սկսել է մտահոգել Երևանի ճարտարապետական դեմքը։ Հիշեցնենք պարոն Օսկանյանին, որ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը սկսել է աղճատվել այն ժամանակ, երբ ինքը ՀՀ կառավարության անդամ էր։ Քաղաքաշինական շատ նախագծեր մշակվել և կյանքի են կոչվել […]

Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը. օմբուդման

Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:   Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության […]

Ես ձեզնից մեկն եմ. Տարոն Մարգարյան

Այսօր ՀՀԿ  հիմնադրման 23-ամյակի  կապակցությամբ  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 200 երիտասարդների անդամագրումը ՀՀԿ-ին: Միջոցառմանը ներկա էին  ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երկտասարդական կազմակերպության  նախագահ Կարեն Ավագյանը: “Երիտասարդության հիմնախնդիրները մշտապես եղել են ՀՀԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ես նույնպես […]

Գիշերային ակումբ` բանտում. նարկոդիլերները զվարճանում են

Վենեսուելական Մարգարիտա կղզու բանտում բանտարկյալները գիշերային ակումբ են բացել` լուսային էֆեկտներով եւ սթրիփ-պարուհիներով, հաղորդում է”AFP”-ը: Ակումբի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բանտարկյալների ծանոթները եւ հարազատները, որոնք ատիվորեն լուսաբանել են զարմանալի իրադարձությունը սոցցանցերում: Նշվում է, որ ակումբը հագեցած է ժամանակակից երաժշտական տեխնիկայով, լուսավորությամբ, նույնիսկ օդորակիչ ունի: Բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները հաստատել են բանտում տեղի ունեցած […]

Ուշագրավ. Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին են գրանցվել /վիդեո/

ՀՀ դատախազության շենքում Հատուկ քննչական ծառայության աշխատակից Գորիկ Հովակիմյանը շարունակում է հաշվել թիվ 17.05 ընտրատեղամասի պարկի ձայները: Քիչ առաջ նա բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակագրությամբ ծրարը, որտեղ հայտնաբերվեց մեկ անվավեր քվեաթերթիկ: Ապա նա բացեց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրարը, որտեղ բացի նրա օգտին եղած քվեաների հայտնաբերվվեցին նաև հօգուտ Սերժ Սարգսյանին քվեարկված 5, 5 անվավեր և հոգուտ […]

Ապրիլի 14-ին` համաքաղաքային ծառատունկ

Մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման ցանցի անցկացման և ծառատունկի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն էլ հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր: Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ