19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հա՞ որ

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ”Ոչ մի հանդիպում չի եղել”,-ասաց:

Ըստ մամուլի՝ Ծառուկյանը հանդիպել է նախագահի և վարչապետի հետ, քննարկվել է կոալիցիա կազմելու հնարավորությունը, թեեւ Ուրիխանյանն այս հնարավորությունն էլ հերքեց:

Լրագրողների հարցին՝ տեղյակ է Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից, ՀՀԿ խոսնակն ասել է, որ հանդիպման մանրամասներից տեղյակ չէ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել էր, որ կազմակերպել է նախագահ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդի հանդիպումը:

Հ.Գ այս նյութի հրապարակումից րոպեներ անց ստացվեց ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունը Սերժ Սարգսյանի եւ ԱԺ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների հետ: Ինչպես գիտենք, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ղեկավարում է կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ