19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆու ՛՛Բարեւ՛՛-ի հեղափոխությունը փոխվում է /վիդեո/

“Անի պլազա”-ում քիչ առաջ մեկնարկեց “Ժառանգություն” կուսակցության քաղաքացիական ֆորումը: Այլ քաղաքական ուժերից ֆորումին մասնակցում են Պետորս Մակեյանը /”Ժողովրդավարական հայրենիք”,  ՀՅԴ-ից Արմեն Ռոստումյանը, “Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, մեծն դերասան Երվանդ Մանարյանը:

Բացելով ֆորումը` Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ սադրանքների չեն ենթարկվելու, բայց պայքարը շարունակելու են, իսկ “պայքարի միջոցները շատ են”:

“Մենք միասնաբար երդվեցինք եւ ի լուր ամենքի հայտարարեցինք, որ չենք ճանաչելու կեղծ ղեկավարներին, չենք հնազանդվելու սուտ օրենքներին, պայքարելու ենք միմյանց ուժ ու կորով տալով` մինչեւ հաղթանակ: Մենք մեր երդումը չդրժեցինք”,-ասաց Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, ինքը  համոզվեց, որ քաղաքականության մեջ չկան ինքնաբուխ գրոծողություններ:

“Համոզվեցինք, որ ամեն մի քայլ պետք է ճշգրիտ հաշվարկված կառուցվածք ու հիմք ունենա: Ժողովուրդն ասում է` յոթ չափել, մեկ կտրել: Սա պետք է լինի հետագա մեր գործողությունների համար”,-ասաց նա:

 Նա պաշտոնապես հայտարարեց “Նոր Հայաստան” քաղաքական շարժման մեկնարկի մասին: Շարժումը լինելու է քաղաքացիական շարժման խաչմերուկ, որին կարող են միանալ նաեւ կուսակցությունները: 

21:23 Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ապրիլի 22-ին կրկին այցելելու են մարզեր, որտեղ դահլիճներում տեղի ուն ունենալու քննարկումներ, ժողովներ: 

Ապա նա ընթերցեց Նոր Հայաստանի հռչակագիրն ու բոլոր ներկաները միասին կատարեցին օրհներգը:

Բոլոր մանրամասները, Հովհաննիսյանի ելույթը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ