08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանն ստացել է Եվրոպական Միության աջակցությունը. Տ. Սարգսյան

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան “ԷԿՍԱՐ” ապահովագրական գործակալության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ եւ ներդրումներով:

“Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաեւ Եվրոպական միության եւ չեխական կողմի տեխնիկական աջակցությունը”,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը:

Զրուցակիցները կարեւորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը եւ այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաեւ այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին եւ զարգացման հնարավորություններին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ