ԲՀԿ-ն, լինելով կոալիցիայի անդամ` երկիրը հասցրել է այս օրին. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու ընտրություննորում Բարև Երևան դաշինքի երկրորդ համար Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր համար ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ:
“Որպես մրցակից տեսնում եմ իշխանությանը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը այնպիսի բառապաշար ունեն, որ մենք էլ ենք զարմանում երբեմն: ԲՀԿ-ն, լինելով կոալիցիայի անդամ, հավասարապես ընդունելով որոշումներ, երկիրը հասցրել է այս օրին, այժմ զարմանում է, զայրանում է:
Ասում է`գանք սենց կլինի, նենց կլինի` մենք արդեն տեսել ենք, թե ինչ կլինի: ԲՀԿ-ն նույքան վտանգավոր է, որքան ՀՀԿ-ն, “Օրինացն” էլ հետը: ԲՀԿ-ի թեկնածուն ընդդիմադիր չէ”:
ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը Անահիտ Բախշյանը համարեց հնարավոր.«Եթե ավագանու անդամ լինենք, քաղաքապետի ընտրությունից հետո համագործակցություն տեսնում եմ ցանկացած ուժի հետ, սակայն կարող են համագործակցել միայն ընդդիմադիր թեկնածուի շուրջ”: