Ցնցող գենետիկ բացահայտումներ` պապի վիզը կտրել են, ծոռը ֆիզիկական ցավ է զգում

Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանին տարիներ շարունակ ուսումնասիրում է ցեղասպանության հետևանքով առաջացած մարդկանց հոգեբանությունը: Այս հարցի շուրջ մասնագետը ուսումնասիրություններ և գիտական վերլուծություններ է արել եւ հանգել եզրակացության, որ մինչ օրս ցեղասպանության գենետիկ հիշողությունը ֆիզիկական ցավի տեսքով արտահայտվում է հայերի մոտ:
“Գիտության մեջ ցանկացած տրավմա տալիս է բարդություն, բայց գիտության մեջ շատ քիչ է ուսումնասիրված ցեղասպանության տրավմայի հիշողությունները: Գենետիկ հիշողությունը կարող է պահպանվել նաև երկրորդ երրորդ սերնդի մեջ: Ֆիզիկական ցավը սերունդների չարտահայտված բողոքի պատմությունն է,-նշեց հոգեթերապևտը:
Արմեն Ներսիսյանի հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկ ֆոնի վրա զարգացել է “Երևանյան հիվանդություն” հայտնի ախտանիշը: Հիվանդությունը, որ ունեն երկու ցեղասպանված ազգեր` հայերն ու հրեաները:
“Իմ աշխատանքի մեջ ես ցույց տվեցի, որ ջարդից 90 տարի հետո էլ այդ ախտանիշները պահպանվում են: Դա հատկապես վառ երևում է երեխաների գիշերային քնի խանգարումներով, ինչը ներկայի դժվար կյանքով պայմանավորված չի հաղթահարվում: Մասնագետը նշում է, որ օրինակ` հրեաների մոտ դա ավելի հեշտ է հաղթահարվել: Այս պահին հիվանդությունը գնալով նոր թափ է հավաքում և դրանում մեղավոր է մեր այսօրվա բարոյահոգեբանական կյանքը”,-մեկնաբանեց հոգեթերապևտը:
Այդ հիշողություններին հիման վրա է , որ տարբեր բնույթի հիվանդությունները կարող են նոր դրսևորումներ ստանալ:
Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ ցեղասպան երկիրը՝ Թուրքիան, շարունակում է նույն հոգեբանությամբ ապրել և պատրաստ է նորից կրկնել արածը:
Սամվել Խուդոյանը հիշեց մի դեպք իր պարակտիկայից.”Ցեղասպանություն ապրած մի ընտանիքում շարունակ վզի ցավեր են արձանագրվել՝ երեխա է ծնվել պորտալարը վզին փաթաթված և հետո պարզվել է, որ ընտանիքի պապի վիզը կտրել են”:
Հայ մայրերի գերխնամքը երեխաների հանդեպ նույպես կապվում է “գենոցիդի” հետ: Դրա հետ կապված անձնական հետազոտություններ է արել:
Սամվել Խուդոյանը գտնում է, որ մեր պատմությունը, այնուամենայնիվ, պիտի իմանա մեր սերունդը: Մեկի վրա դա կարող է ազդել այնպես, որ հոգեբանական սթրեսի առիթ դառնա, մյուսի համար էլ դա պատմություն և հայրենասիրություն է: Հոգեբանը որպես օրինակ մատնանշեց Արցախյան պատերազմում մեր հաղթանակը և դա կապեց գենի հիշողության և ավելի լայն թափ ստացած վրեժի զգացողության հետ:
Այս հարցում նույն ոլորտում հետազոտություններ արած երկու հոգեբանները տարակարծիք են: Արմեն Ներսիսյանը գտնում է, որ մեր երեխաներին պետք է զերծ պահել ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր դիտելուց: Սամվել Խուդոյանը ճիշտ հակառակն է կարծում, որ հայրենասիրական ոգին կոփելու համար հարկավոր է հենց սկզբից ցույց տալ, թե ինչ է կատարվել մեր ազգի հետ 1915 թվականին: