18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ծեր կինն իր մահվան մասին տեղեկացել է թերթից

Շվեդիայի բնակչուհին թերթ կարդալիս ապշել է` իր մասին մահախոսական կարդալով: Այն մոտավորապես այսպիսի բովանդակություն է ունեցել.  “Մեր սիրելի աղջիկը, քույրը եւ ընկերուհին լքել է մեզ”:    Հրատարակչությունը հաղորդել է, որ այդ նյութը իրենց տվել է մի տղամարդ, որը ներկայացել է որպես “հանգուցյալի” հայր: Տարեց կինը այդպես էլ գլխի չի ընկել` ով է փորձել իր գլխին խաղ […]

Սադոյանի “Ազգ”-ը Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

“Ազգային ժողովրդավարների դաշինք” կուսակցության ղեկավար, նախկին պատագամվոր Արշակ Սադոյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է իր ծրագիրը` Հայաստանը դուրս բերելու ներքաղաքական ճգնաժամից: Սադոյանն առաջարկում է “Ազգ” ծրագիրը, որի համաձայն` սահմանդրական փոփոխություններ կարվեն, կհրավիրվի Սահմանադրական ժողով, եւ կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն թե օրենսդիր, թե գործադիր մարմինների գործունեության մեջ: “Իհարկե, այստեղ պետք է […]

Ամեն ինչը դրվում է սեքսի վրա, նախաամուսնական անասուն վիճակ …

Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հաաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում: Հոգեբան Մարինա Սահակյանը նշեց, որ երջանկությունը սուբյեկտիվ երևույթ է: Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում երջանկություն հասկացությունը: ՛՛Տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Մարդկանց հազարամյակներով զբաղեցրել է միտքը, թե ով է երջանիկ: Երջանկությունը համարվում է ոչ ամբողջական հստակեցված գիտական բաղադրիչներից մեկը՛՛,-ասաց հոգեբանը: Արդյոք միայն […]

Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Ծառուկյանն այդ գործիչն է

Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԱԺ-ի դահլիճում կրկին վերսկսվեց ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը, որի թիրախում  կրկին հայտնվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ագրեսիվ հայտարարություններ արեց` խորհուրդ տալով վարչապետին ինքնախոստովանական ցուցմունք տալ մոտական ոստիկանական բաժնում: Արդյո՞ք այդ գործողություններն ուղորդված են երկու կուսակցությունների վենախավերի կողմից. Աժ ճեպազրույցների ժամանակ այս հարցն ուղղեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: “Տարբեր […]

Գարնանային արձակուրդը կերկարաձգվի մինչև մարտի 31-ը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ: Նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է նաև նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ /մարտի 25-ից մինչև մարտի 31-ը ներառյալ/: Հրամանների համար հիմք են […]

ՀՀ-ում նշանակվել է ՌԴ նոր դեսպան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին, ով այս պաշտոնում կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին, հաղորդում է “РИА Новости”-ն: Մինչ այս Վոլինկինն աշխատել է ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

՛՛Ժառանգության՛՛ որոշ մասը քվեարկել է ոչ Րաֆֆու օգտին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ԲՀԿ-ի ընտրազնագվածի մեծամասնությունը նախագահական ընտրություններում ընտրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀԱԿ-ի ձայները բաշխվել են Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի միջև: ՛՛ՀԱԿ-ի ընտրազանգվախն ավելի շատ ձայն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, քան Բագրատյանին, քանի որ նրան չէին սատարում՛՛,-այսօր լրագրողների հետ ահնդիպման ասաց նա: ՛՛Ժառանգության՛՛ յոթանասունհինգ տոկոսը  քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ […]

Մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երևան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը. Իրանի դեսպան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև  իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:   Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս և Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:  Ընդգծելով հայ-իրանական […]

Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդները

2012 թվականի հոկտեմբերից հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքներով գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության աճ է արձանագրվել:   Ընթացիկ տարվա փետրվարից հանրապետությունում սուր շնչառական վիրուսային հիվանդություններով` այդ թվում` գրիպով, նախորդ տարվա համեմատությամբ հիվանդացության մակարդակի կրկնակի աճ է դիտվել: Այդ նույն ժամանակից սկսած հանրապետության դպրոցներում իրականացվող մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ դրանցում բացակայությունների գրեթե 10%-ը պայմանավորված է […]

ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ կանցնեն

“Սոցիոմետր” կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ քաղաքական դաշտում վերադասավորում է լինելու, քանի որ այն կուսակցությունները, որ չէին մասնակցում նախագահական ընտրություններին, մասնացում են Երևանի ավագանու ընտրություններին: ՛՛Եթե չմասնակցեն այս ընտրություններին, կկորցնեն իրենց էլեկտորատը”,-նկատեց սոցիոլոգը` բացատրելով նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերի ակտիվությունը Երեւանի ավագանու մրցապայքարին:՛՛: Բացի այդ ընտրությունները ներակայանալու ու ծանոթանալու առիթ են, ինչն այս անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ