13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը համագործակցում է թիվ մեկ օլիգարխի հետ

“ Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր հարթությունների վրա, որի ընթացքում մենք փորձում ենք հասկանալ, որոնք են ամենաօպտիմալ մեխանիզմները ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿԿ խոսնակ Արման Մուսինյանը այսպես մեկնաբանեց ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցության հետագա ընթացքի հետ կապված հարցը:

Այս քննարկումները կնպաստեն ընտրությունների իրավական կողմը պահելուն ըստ Մուսինյանի, իսկ քաղաքական կողմը պահելը այն կլինի, որ բոլոր ոչ իշխանական ուժերի միավորմամբ կարողանան անել այնպես որ “ուղղակի քաղաքը վերցվի “հանրապետականի” հանցավոր իշխանության ձեռքերից”:

Արման Մուսինյանը իրեն ուղղված հարցին, թե ՀԱԿ-ը համագործակցում է Հայաստանում թիվ 1 օլիգարխի կուսակցության հետ և չի հարցնում, թե ինչպես է հարստացել Գագիկ Ծառուկյանը պատասխանեց .” Դա պարզելը Ձեր գործն է: Գնացեք Ծառուկյանին հարցրեք”:

Մուսինյանը կրկնեց` ՀԱԿ-ը ԲՀԿ-ին համարում է ոչ իշխանական ուժ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ