17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական  միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ եւ հեռանկարներ: Կողմերի գնահատականով` հայ-լեհական հարաբերությունների զարգացման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեհաստանի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում ներդրումային քաղաքականությունը եւ փոքր ու միջին բիզնեսին նպատակաուղղված աջակցությունը: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ, որի իրականացման գործում կարեւոր նշանակություն կունենան հայ-լեհական եւ լեհ–հայկական առեւտրաարդյունաբերական գործարար պալատների ստեղծումը եւ համագործակցության հուշագրի ստորագրումն այսօր` Երեւանում:

ԱԱԽ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ