01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում եւ Հռոմում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց “Աղետ” վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու […]

Միայն Նաիրան ցանկանա, “Հանրապետականը” կխեղդվի” /վիդեո/

Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ քարոզարշավին մասնակցությունը սակավաթիվ է : Henaran.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իրենք գոհ են հանդիպումներից` հաշվի առնելով քաղաքացիների նվազ հետաքրքրվածությունը: ”Մենք հատուկ այս մարտավարությունն ենք ընտրել: Մենք հանդիպումներ չենք կազմակերպում: Եթե փորձենք կազմակերպել, ինչպես հիմնական մեր օպոնենտ քաղաքական ուժն է անում, իրենք կխեղդվեն մարդկանց հոծ բազմության մեջ”,-պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը: […]

Հոգեբուժարանի հրդեհի արդյունքում 38 մարդ է զոհվել /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է իրավապահ օրգաններին, առողջապահության նախարարությանը եւ մերձմոսկովյան իշխանություններին պարզաբանել Մերձմոսկավայում գտնվող #14 հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության պատճառները, հաղորդում է “Вести”-ն: Նախօրեի գիշերը հոգեբուժարանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ներսում գտնվող 41 մարդուց` 38 հիվանդ եւ բուժանձնակազմի 3 անդամներ, հաջողվել է փրկվել ընդամենը 3-ին` բուջքրոջը, ով առաջինն է հայտնել հրդեհի […]

Պետությունը կսպանի երկարակյաց մարդկանց

Նույնականացման քարտերի ստեղծումը իր մեջ բավականին լուրջ վտանգներ է պարունակում: Իր արած հետազոտությունների արդյունքում գիտնական Ռուբեն Ալանակյանը եկել է այն եզրակացության որ նույնականացման քարտ ստացողները ավտոմատ ենթարկվում են այդ քարտը ստեղծողներին` այսինքն` տվյալ երկրի իշխանությանը: Այս մասին գիտնականը հայտարարեց “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: Նա գտնում է որ այս քարտի հետ կապված մարդկանց ենթարկեցնելու ,շահագործելու […]

Անվճար շտեմարաններ

Ի գիտություն դիմորդների ԿԳՆ-ից տեղեկացնում են. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով՝ http://atc.am/level0_.php?cat_=1&id=73:  Հիմք  ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի “Դիմորդ” բաժնում ևս բացվել է […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ Թբիլիսիում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի “Մեր Զոհերը” հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջացառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա […]

Ցրտահարվեցին

Ապրիլի 26-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ցրտահարությունից վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին, Զեդեա գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածություները: Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:  

Գազի գնից /վիդեո/

Ռուսական ”Գազպրոմ” ընկերության հետ Հայաստանին վաճառվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը: ”Բանակցությունները շարունակվում են, ավարտվեն կասենք”,-ասաց նա: Հարցին` մոտավորապես երբ կավարտվեն գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները: ”Երբ ավարտվի կասնեք: Բանակցությունը մնում է բանակցություն, բանակցության համար կոնկրետ […]

Ջասթին Բիբերի ավտոբուսում թմրանյութ է հայտնաբերվել

Շվեդական ոստիկանությունը կանադացի դեռահաս երգիչ Ջասթին Բիբերի հյուրախաղերի ավտոբուսում թմրանյութեր եւ էլեկտրաշոկեր է հայտնաբերել: Թե ում են պատկանում դրանք, առայժմ հայտնի չէ, հաղորդում է “Sky News”-ը: Սակայն իշխանությունները մտադիր չեն խոչընդոտել Բիբերի եւ նրա թիմի` Շվեդիայից մեկնելուն: Ոստիկանների ուշադրությունը գրավել է ավտոբուսի տարածքից զգացվող մարիխուանայի հոտը, որից հետո էլ նրանք որոշել են ստուգել այն: Ոչ մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված