Սա էլ տեսանք` “այլընտրանքային չլրագրողներ” /ֆոտո, վիդեո/

Մայիսի 5-ին ես եւ իմ գործընկերներն այցելելով Երեւանի տեղամասային ընտրական կենտրոններ` զարմացանք: Փորձառու լրագրողներիս ընտրական գործընթացներում կիրառվող “նոր տեխնոլոգիաներով” չես զարմացնի` “ամեն ինչ տեսել ու լսել ենք”: Ընդ որում, տարիներ շարունակ աշխատելով այս դաշտում` բոլորը բոլորին գիտեն` անգամ ով, որ լրատվամիջոցից է: Բայց արի տես, որ ոմանց մտավարժանքների արդյունքում “այլընտրանքային տեխնոլոգիաներ” են ի հայտ գալիս: […]