03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

2015 թվականի հունվարի 1-ին կմիանանք Եվրասիական միությանը

ԱԺ պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ` տարածաշրջանը գտնվում է ակտիվ փոփոխությունների փուլում, ինչը կարող է մեր երկրի համար վտանգավոր լինել:

“Պատահական չի, որ նախագահը ասել է, որ մոտակա տարիներին տարածաշրջանը ունենալու է նոր տեսք, մասնավորապես սա վերաբերվում է Եվրասիական միությանը , որին կմիանանք 2015 թվականի հունվարի 1-ին”,-տեղեկացրեց ՍԻՄ առաջնորդը:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող ցնցումներին`Հայկ Բաբուխանյանը տեսակետ հնչեցրեց, որ Թուրքիան աստիճանաբար շեղվում է դեպի իսլամիստական առաջնորդ լինելու գաղափարը: “Նրանք  ուզում են լինել հսկայական աշխարհի առաջնորդ, որը անցնում է նույնիսկ Չինաստանի սահմանները”:

Հայկ Բաբուխանյանը կարևորություն է տալիս ԱՄՆ պետդեպ-ի վերջին զեկույցին, որը ըստ պատգամավորի` “մեծ զայրույթ է առաջացրել մեր հանրության մոտ”: Այդ զեկույցով մասնավորապես վիրավորանք կա հայ եկեղեցու հանդեպ. “Կոպտագույն և ցինիկաբար ներխուժում է մեր ազգային կյանքի մեջ, պաշտպանելով “Կյանքի խոսք” և “Եհովայի վկաներ” աղանդները: Միակ աղանդը, որը կարող է քայքայել մեր բանակը”,-ասաց Հայկ Բաբուխանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի խոսքի ազատության սկզբունքներին ու թեզերին` ԱԺ պատգամավորը ասաց. “Խոսքի ազատությունը հետևյալն է. այն խոսքը, որը հարմար է իրենց ականջներին դա ճիշտ է, և այն խոսքը, որը իրենց դուր չի գալիս, կարող է պատժվել զենքի միջոցով”:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով` “ամերիկյան սկզբունքները նպատակ ունեն հարվածելու մեր ազգային երեք հենասյուները՝ բանակ, եկեղեցի, ընտանիք”:

ՍԻՄ նախագահը գտնում է, որ “մեր ազգը պետք է միասնական լինի”` դրանով պայմանավորելով  ազգային արժեքների պահպանումը. “Չի կարելի դառնալ օտար ուժերի ձեռքում խամաճիկներ: Մենք պետք է պահենք մեր ազգային արժեքները և չվազենք եվրոպական արժեքների հետևից”,-հավելեց նա:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ