Ովքեր են պատգամավորների օգնականները. դիմում էթիկայի հանձնաժողովին
Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հիմք ընդունելով “Հետք” ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված “Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները” վերտառությամբ հոդվածը,[1] որն անդրադառնում է պատգամավորի օգնականի ինստիտուտին և այն համալրելու պրակտիկային, մասնավորապես, ընտանիքի անդամներով կամ ազգականներով այդ հաստիքը համալրելուն: Համաձայն “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 11-րդ […]





































