11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ո՞րն է սեքսի մայրաքաղաքը

Պահպանակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը միջազգային հարցում է անցկացրել` պարզելու` որն է սեքսի մայրաքաղաքը: Հարցման արդյունքները բավականին անսպասելի են եղել: 29 հազար մասնակիցներ աշխարհի 23 երկրներից գնահատել են քաղաքների “սեքսուալ” կարգավիճակը եւ որոշել հաղթողին: Առաջին տեղում է հայտնվել Սանկտ-Պետերբուրգը: Ինչպես նշում է բրիտանական “The Times”-ը, ՌԴ մշակութային մայրաքաղաքն առաջ է անցել խոշորագույն եվրոպական կենտրոններից` Փարիզից, […]

Ամերիկացին հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` 8-ամսյա էրեկցիայի պատճառով

Ամերիկյան Դելավեր նահանգի բնակիչը հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` անհաջող վիրահատության համար, որը կողմնակի ազդեցություն է թողել 44-ամյա Դենիել Մետսգարի վրա, ինչն էլ իր հերթին դրսեւորվել է 8 ամիս շարունակվող էրեկցիայով:  2009-ին նա ուրոլոգի օգնության կարիք է ունեցել: Բժիշկները նրա մարմնում հատուկ իմպլանտներ են տեղադրել, որոնք պետք է ապահովեին նրա սեռական օրգանի նորմալ աշխատանքը: Սակայն […]

Վարդան Պետրոսյանը կվերադառնա.հայտարարվեց հանրահավաքում

“Նախախորհրդարան” շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հաշվետվություն ներկայացրեց իրենց շարժման գաղափարները տարբեր երկրներում տարածելու մասին: Նա նշեց, որ սփյուռքում ստեղծվում են գրասենյակներ. “Քանի որ սփյուռքի ինքնության բանալին գտնվում է Հայաստանում ուրեմն հարկավոր է արթնացնել այդ ոգին”: Գարեգին Չուգասզյանը կոչ արեց աշխարհի տարբեր գաղութներում բնակվող հայերին.” Ինքնակազմակերպվելու համար Ձեր հայացքները հառեք դեպի Հայաստան”: Նա տեղեկացրեց, որ Փարիզում […]

”Չի կարելի մարդկանց հետապնդել իրենց սեռական կողմնորոշումների համար” /վիդեո/

”Այդ հարցը շատ է ծայրահեղականացվում և 21-րդ դարում ընդհանրապես խտրականությունների խնդիրը չվերացնելը ես դա ուղղակի հետադիմություն եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` խոսելով ՄԻՊ-ի կողմից առաջ քաշված ”Խտրականության” դեմ պայքարի նախագծի մասին, որը նախնական տվյալներով` աշնանը պետք է քննարկվի Ազգային ժողովում: ”Երբևիցե չեմ եղել այն կարծիքին, որ դա […]

Տղամարդկանց ուժը կախված է նրանց վարտիքից

Վաղ ժամանակներում մաչոները մերկ էին քայլում, որպեսզի մարմինը կարողանա շնչել: Այնուհետեւ եկավ կոնքերը որեւէ կտորով փաթաթած, իսկ հետո էլ` վարտիքներ կրելու ժամանակները: Այժմ վարտիքների ընտրությունը բավականին մեծ է: Մեր հայրերը եւ պապերը “ընտանեկան վարտիքներ” էին կրում եւ խնդիրներ չունեին ոչ իմպոտենցիայի, ոչ էլ անպտղության հետ կապված, քանի որ այդ տեսակի վարտիքները չեն սեղմում եւ ապահովում […]

Վարչապետը մեղադրում է ընդիմությանը. Հրանուշ Խառատյան /վիդեո/

Քիչ առաջ սկսվեց “Նախախորհրդարան” շարժման հանրահավաքը: “Նախախորհրդարան” շարժման անդամ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մասնավորապես անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա գնահատական տվեց  Սյունիքի նախկին մարզպետի և Բուդաղյան եղբայրների միջև  տեղի ունեցած արյունալի  միջադեպին: Խոսելով արտագաղթի և կոռուպցիոն երևույթների մասին Հրանուշ Խառատյանը ասաց.” Իշխան Զաքարյանը անձամբ ներկայացրեց մեր բյուջեի թալանը: ԱԺ ում պարզվեց , որ […]

Վարչապետը կամ պետք է փակի այս պատմությունը, կամ հրաժարական տա/ վիդեո/

“Հայաստանի իշխանության ներկայացուցիչները առաջին անգամ չէ որ հայտնվում են օֆշորային դաշտում և ոչ միայն իշխանությունները, հիմա էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, բիզնեսմեններ, գործարարներ իրենց բիզնեսները տանում են օֆշորային գոտիներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Մութաֆյանը հավատում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը օֆշորային […]

Հանրահավաքը ուշանում է անհայտ պատճառով /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում նախապես ժամը 19:00-ին հայտարարված “Նախախորհրդարան” շարժման հանրահավաքը դեռ չի մեկնարկել: Henaran.am-ի թղթակիցը հայտնեց, որ հրապարակում այս պահին շուրջ 150 մարդ կա հավաքված: Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ չեն եկել:

ՀՀ ԿԳ նախարարն ընդունել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ կրթության  եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարեւորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը: Երկրորդ […]

Շարքայինին ապտակել է բնական կարիքները պատի տակ հոգալու համար. հրամանատարն այլևս ամբաստանյալ է

Շարքայինի կողմից բնական կարիքները պատի մոտ հոգալու համար նրան դիտողություն անելը դարձել է հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: Նախաքննական մարմինը գտել է, որ հրամանատարը դիտողություն անելիս ստորացրել է շարքայինի պատիվն ու արժանապատվությունը, ինչը հիմնավորված է համարել նաեւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արտակ Մանուչարյանին դատապարտելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ