ՀՀԿ-ն էվակուացրել են. Հրապարակ
Ըստ հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանն իր արձակուրդն անցկացնում է Գերմանիայում` Բադեն-Բադեն քաղաքում, որտեղ ամեն տարի ամռանը` “մինչ Սեւան գնալը”, անցնում է բժշկական զննություն:
Այս մասին գրում է “Հրապարակ”-ը եւ հիշեցնում, որ Բադեն-Բադենն աշխարհում ամենահայտնի առողջարանային եւ զվարճանքային քաղաքներից է: Հունիսի 20-ին Սերժ Սարգսյանն այնտեղից կմեկնի Վիեննա` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Հայաստան կվերադառնա նույն օրը` 20-ի երեկոյան:
Իսկ մինչ այդ ՀՀԿ գրասենյակը “մեռած է”՝ գրասենյակի բակում մեքենայի նմուշ անգամ չես գտնի. այնպիսի տպավորություն է, թե կուսակցությունն էվակուացրել են, շենքն էլ պետգույքի տնօրեն Արման Սահակյանը վաճառել է:” Որպես օրինաչափություն՝ ՀՀԿ գրասենյակում կյանքն սկսվում է ժամը յոթից հետո, սակայն նախորդ օրը “գրասենյակը փակ” էր: Ինչո՞ւ եք դուռը փակել՝ հարցրինք պահակին: “Մարդ չկա վերեւում”,-գրում է թերթը:
Մանրամասները` այսօրվա համարում: