07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունը հենց դա է /վիդեո/

“Հասարակության վիճակը իրոք բարդ է, ինչքան ուզենաս բացատրել հասարակությանը միջազգային գներ`  միջազգային իրավիճակ և այլն, դա հասարակությանը չի հուզում: Հասարակությունը ուզումա, որ  իշխանությունները իրա մասին հոգան”,-Henaran.am- ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ` մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ.”Սիրելով մեր հայրենիքը, մեր պետությունը, մենք պարտավոր ենք խոստովանել, որ արդեն մեր երեխան իսկապես կարող է հարցնել . հայրիկ այսօր հաց կլինի, թե չէ “:

“Տուն-տեղ ծախել երկրից հեռանալը” Իսագուլյանը հարցի լուծում չի համարում: Ելքի մեխանիզմները բազմաթիվ են, միայն հստակ գործողություններն են պակասում:

“Սոցիալական բունտը ինչ է, երբ որ ցույց ես տալիս էն տեղը, որտեղից կարող ես հայթայթել այն միջոցները, որով կարողանաս պահել քո ընտանիքը: Ու այդ ժամանակ նկատում ես մեծահարուստներին ու հասկանում, որ այդ ամեն ինչը քոնն է՝ հեղափոխությունը հենց դա է”,-նկատեց Գառնիկ Իսագուլյանը:

“Իշխանությունը պարտավոր է իր ժողովրդի համար ստեղծել նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններ”,-հավելեց Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասները՝ Henaran.am- ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ