25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ինչու է ՄԻՊ-ը 65 միլիոն խնդրում /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից` իր անկախությունը պաշտպանելու համար, և բացառապես օգտվում է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյաը: ”Մենք պետք է անկախ լինենք այլ պետությունների դեսպանություններից, միջազգային կազմակերպություններից: Եղել են որոշակի սահմանափակումներ վարչական և տեխնիկական բնույթի, […]

Մայիսի 23-ից մինչեւ 29-ը մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Ս.թ. մայիսի 23-ից մինչեւ 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 28-ին Աշոցք գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումներն են: Մայիսի 24-ին 3 բալանոց […]

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, խաղաղ բանակցային գործընթացով եւ մադրիդյան սկզբունքներով. ԵԽԽՎ նախագահ

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել  մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին: Ողջունելով  պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն  տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: ՙԵվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը […]

”Որպես ”յոթը պոռտով” Երևանցի խնդրում է

”Որպես ”յոթը պոռտով” Երևանցի խնդրում եմ՝ մի վերակառուցեք Երևանի Հանրապետության Հրապարակը … Երևանի միակ անաղարտ մնացած օազիսում թողեք պահպանվի քաղաքի ոգին, սրբատաշ քարերի սիմֆոնիան…  Թամանյանի երազը իրականություն է դարձել մի դիպչեք, մի խաթարեք, մի վերակառուցեք…”,-գրում է դերասան Արա Ղազարյանը Ֆեյսբուքյան հանրագրում:  Նշենք, որ երեկ լուրեր շրջանառվեցին, որ ապագայում Հանրապետության հրապարակաը պետք է վերակառուցվի:

“Dolce&Gabbana”-ին ազատազրկում է սպառնում

Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան կարող են 2,5 տարվա ազատազրկման ենթարկվել: Հենց պատժի այդ չափն է որոշել դատախազը` Միլանի դատարանի լսումների ժամանակ, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը: Ավելի վաղ դիզայներներին մեղավոր էին ճանաչել 1 մլրդ եվրոյի չափով հարկերը չվճարելու մեջ եւ պարտավորեցրել են 343 մլն եվրո տուգանք մուծել: Հետաքննության տվյալներով` 2004-ին դիզայներները Լյուքսեմբուրգում 2 կեղծ […]

“Գիշերը չեն քնում, մտածում են ինչ օրենք հանեն, որ մարդկանց վնաս լինի”. բողոքում են խաղային ապարատների տերերը /վիդեո/

“Մայիսի 23-ին տարածքի հարկային տեսուչները եկել են մեզ զգուշացրել`  ապարատները հանեք, անջատեք դրեք ներս:  Սուս ու փուս անջատել ենք ու գնացել մեր տարածքային հարկային վարչություն”,-Henaran.am-ին պատմեց Էջմիածնի քաղաքացի Ազատ Սանթրոսյանը: Բանն այն է, որ ըստ Ազատ Սանթրոսյանի հարկային մարմինները տարիներ առաջ ուժի մեջ մտած օրենքի մասին ‘’այսօր են հիշել’’: Խոսքը  ‘’խաղային’’ այն ապարատներին է վերաբերում, […]

Կյանքը նորից թանկանում է. ինչ է առաջարկում Խաչատուր Սուքիասյանը

Գործարար, քաղաքական և տնտեսական գործիչ Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գազի թանկացմանը, դրա հետևանքներին ու որոշ լուծումներ է առաջարկել: ”Այլընտրանքային էներգետիկա եւ էներգախնայողություն. Հայաստանի համար ռազմավարական խնդիր: Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաեւ (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների եւ ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, […]

Կարագով հացի կտորը նետել են ուղիղ վարչապետի վրա /վիդեո/

Ավստրալիայի վարչապետի վրա բուտերբրոդ են նետել: Վարչապետ Ջուլիա Գիլարդն այցելել է դպրոցներից մեկը: Ողջույնի ելույթի ընթացքում ամբոխի միջից կարագով հացի կտորը նետվել է ուղիղ վարչապետի վրա, հարվածել նրան եւ ընկել գետնին, գրում է “Sydney Morning Herald”-ը: Վարչապետն իրեն արժանապատվորեն է պահել: Սկզբում նա որեւէ կերպ չի արձագանքել, իսկ այնուհետեւ  նույնիսկ կատակել է այդ թեմայով: “Հավանաբար նրանք […]

Ապագա թագավոր Չարլզի ”բզիկները” /վիդեո/

Henaran.am-ին հաջողվեց պարզել, որ անձնական այցով Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայական տոհմի ժառանգ, ապագա թագավոր, արքայազն Չարլզն իրեն համարում է ոչ ֆոտոգենիկ, ինչի համար էլ չի սիրում երեւալ տեսախցիկների եւ ֆոտոխցիկների առջեւ: Նրա մամուլի խոսնակը հայաստանյան այցի ժամանակ ուշի ուշով հետեւում է, որ որեւէ մեկի տեսախցիկը խոշոր պլանով ”չորսա” Չարլզին: Ի դեպ, արքայազն Չարլզն իր […]

“Եթե մեզ չեք սուբսիդավորում, ինչ ՀԱՊԿ, ինչ Մաքսային միություն”

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ունի իր քաղաքական պատճառները: Այս մասին այսօր Կարապետյանն ասաց  լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ վարչապետը հայտարարել էր, որ գազը 30%-ով սուբսիդավորելու են, սակայն դեռևս չգիտի, թե ինչ միջոցներով: Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանն այդ գումարը ցանկանում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված