15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՄԻՊ-ը առաջարկում է ՊՆ-ին հատուկ հաշվետվություն ներկայացնել ԱԺ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ

Երեկ երեկոյան ցավով ծանոթացանք Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած դեպքի մասին: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մահացած զինծառայողի ընտանիքին և հույս հայտնում վիրավորված զինծառայողի ապաքինման հարցում: Ակնկալում ենք, որ Զինվորական դատախազությունը կապահովի այս դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, իսկ դատարանները, պահպանելով օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար կստեղծեն գործի հանգամանքների […]

Պիետրոդարկին` քաղցկեղով հիվանդ հայ մանուկների համար

Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց “Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։ Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով “Hollywood Non-Stop”-ի […]

Սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց աշխատանքից ազատել Հայաստանի Հանրապետության ֆի­նանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանին: ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատակազմի ղեկավարն ազատվում է սեփական դիմումի համաձայն: 2011 թ. ՀՀ կառավարությունը որոշել էր Ա. Շահնազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչեւ 2015 թ.:  Արմեն Շահնազարյանն աշխատակազմի ղեկավար էր նշանավել 2007 թ-ին:

23 զոհ, 100 վիրավոր. Իրաքում ավելի քան 10 պայթյուն է տեղի ունեցել /վիդեո/

Իրաքի ոստիկանության տվյալներով` Բաղդադի` շիաներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած 11 պայթյունների արդյունքում 23 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն: Վերջին ամիսների ընթացքում շիաների եւ սունիների միջեւ լարվածությունն աճում է: Այն բանից հետո, երբ կառավարական զորքերը Էլ-Հուվեյջ քաղաքում ցրեցին ցուցարար սունիների ճամբարը, առանց այն էլ լարված վիճակն Իրաքում ավելի սրվեց: Ողջ […]

Մոռացեք, Հայաստանում սոցիալական բունտ չի լինելու

“Ընդդիմադիր կուսակցությունները միշտ մասնակցում են, գալիս են նույն արդյունքին , բողոքարկում են , սակայն անարդյունք: Եթե ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն չկա, եթե ընտրողը կաշառվում է, ի՞նչ նշանակություն ընտրական կոմպանիայի դերը` ոչ մի նշանակություն չունի”,-այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: Ընդդիմությունը պիտի կարողանա իմի գալ, վերջապես պարզեն, թե ինչ են ուզում: Ըստ փորձագետի, ՀՅԴ-ն […]

Վարչապետը հորդորեց օգնել ՛՛Սպայկա՛՛ ընկերությանը. գիշերը բռնկված հրդեհը դեռ չի մարվել /լրացված/

Մայիսի 15-ին` ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՛՛Սպայկա՛՛ ՍՊԸ-ում: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով: Այսօր կառավարության նիստին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ  վնասի ծավալները բավական մեծ են՝ 1500 քառ. մ-ից ավելի: ՛՛Նմուշառումներ ենք իրականացրել, մինչև օրվա վերջ վերջանական […]

ԵԽ-ի նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է. Է. Նալբանդյան

ԱԳ նախարարը հանդիպեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։ Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է եւ կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարեւոր միջոցառումներ են նախատեսված, […]

Գազի թանկացման դեմ. բողոքի երթը շարժվում է նախագահական /լրացված/

“Գազը թանկացրեք, հարկերը չենք մուծելու”, “ինչքան ուզենք, էնքան կվճարենք”, “ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ինչ անեք” գրառումներով պաստառներով մի խումբ քաղաքացիներ եւ քաղաքացիական ակտիվիստներ այսօր առավոտից ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Որպես շարքային քաղաքացիներ ակցիային են միացել նաեւ դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, այստեղ են ”Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը: Քիչ […]

Վարչապետը գազի գնի վերաբերյալ նամակ է գրել. կառավարությունը կսուբսիդավորի

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարությամբ` նշելով, որ պաշտոնական նամակ է գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գազի գների վերանայման կապակցությամբ: ”Տեղյակ եք, որ ”ՀայՌուսգազարդը” ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ սակագինը ՀՀ-ում պետք է մատակարարվի 270 դոլար գնով: Իմ նամակում, որ ես ուղղել եմ Ռոբերտ Նազարյանին արձանագրում ենք, որ […]

ՄԱԿ-ը վիճարկելի բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայի վերաբերյալ բանաձեւին, որը դատապարտում է երկրի իշխանություններին եւ ընդդիմադիրների Ազգային կոալիցիան ճանաչում է որպես մերձավորարեւելյան երկրի օրինական ներկայացուցիչ, հաղորդում է “Reuters”-ը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 107 երկիր, դեմ` 12-ը, 59-ը ձեռնպահ են մնացել: Քվեարկությունից առաջ ՌԴ-ը կոչ է արել Գլխավոր ասամբլեայի անդամ-երկրներին հրաժարավել ճանաչել բանաձեւը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված